Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանն Արդարադատության խորհուրդը համեմատեց մուրճի հետ

Սեպտեմբեր 11,2013 17:37
Gagik Jhangiryan

Վաղը խորհրդարանում տեղի կունենան Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամների ընտրությունները, իսկ մինչ այդ, այսօր պատգամավորները հանդես եկան ելույթներով` դիրքորոշում հայտնելով առաջադրված թեկնածուների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ թեկնածուներն են Գրիգոր Բադիրյանը եւ Գագիկ Ղազինյանը: 

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ երկու իրավաբան-գիտնական անդամներ նշանակելով՝ ՀՀ արդարադատության համակարգի խնդիրներն, իհարկե, միանգամից չեն լուծվելու։ Ըստ նրա, եթե անգամ մի հրաշքով ԱԺ-ի կողմից նշանակված երկու անդամը միավորվեն ՀՀ նախագահի կողմից նշանակված երկու իրավաբան-գիտնական անդամի հետ, միևնույն է, դարձյալ ոչինչ չի փոխվելու, քանի որ Արդարադատության խորհրդում նրանք փոքրամասնություն են կազմում։
Ջհանգիրյանն ասաց, որ 2007-ին ընդունված Դատական օրենսգրքով «աչքի տեղն ունքն էլ են հանել». «Այսօր մենք ունենք մի դատական իշխանություն, որը բացարձակ անկախ չէ, սահմանազատված է գործադիրից և օրենսդիրից, բայց Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ բուրգ է, որին կնախանձեին շատ ուժային և իրավապահ մարմիններ»:
Բանախոսը հավելեց, որ իր ցանկությունն է, որ խորհրդարանից գործուղված իրավաբան-գիտնականները փորձեն քանդել այդ բուրգը, իսկ դրա համար լուրջ օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ։
Ի դեպ, Ջհանգիրյանն ասաց, որ ինքը չի խոսում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մասին, այլ համակարգի, բայց նշեց, որ այդ պաշտոնին նստած ցանկացած անձ, գործադրելով դատական իշխանության իր լիազորությունները, Արդարադատության խորհուրդը դարձնում է մուրճ՝ դատավորների ինքնուրույնությունը ջարդելու հարցում։
ՀԱԿ պատգամավորը ելույթի վերջում հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու երկու թեկնածուների օգտին էլ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30