Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյան. Որտե՞ղ են ՀՀ-ից ուղարկված և ՀՀ չվերադարձած իմ գույքի գրավադրման արդյունքում հափշտակված գումարները

Սեպտեմբեր 11,2013 17:16

Սույն քրեական գործը հարուցվելուց հետո, շուրջ 1 տարի առաջ 2012 թ.-ին համապատասխան քննչական հարցադրումներ են ուղարկվել Կիպրոս և Սիերա Լեոնե, նպատակ հետապնդելով պարզել օֆշորային և աֆրիկյան ընկերությունների գործունեության, փոխանցված վարկային միջոցների տնօրինման և տվյալ ընկերությունների գումարների հետ Աշոտ Սուքիասյանի առնչության վերաբերյալ:
Մամուլից պարզ դարձավ, որ սույն թվականի ամռանը նմանատիպ մեկ այլ հարցում հղվել էր ՀՀ-ում այդ ժամանակ գտնվող Կիպրոսի Գլխավոր դատախազին: Մինչդեռ մինչ օրս այդ հետազոտությունների և հարցումների վերաբերյալ որևէ պատասխան և տեղեկություն չի տրվել:
Այս հարցերի պատասխանները կարող է լույս սփռել իրականության վրա, որով ի վերջո կպարզվի, թե մասնավորապես որտեղ են գտնվում ՀՀ-ից ուղարկված և ՀՀ չվերադարձած իմ գույքի գրավադրման արդյունքում հափշտակված գումարները: Բացի այդ, կպարզվի թե Ա. Սուքիասյանը արդյո՞ք ունեցել է բիզնես Աֆրիկայում, որի համար իբրև թե պետք է սարքավորումներ գներ, շահագործված ադամանդի հումքը ներմուծեր ՀՀ` այստեղ նոր աշխատատեղեր ստեղծելու և ոլորտը զարգացնելու համար:
Եթե կան հարցումների պատասխանները, ապա ինչու՞ այդ մասին հանրությունը չի իրազեկվում, իսկ եթե չկան, ապա ո՞րն է դրա պատճառը:

Փայլակ Հայրապետյան

 Լուսանկարը՝ «Հրապարակի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30