Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյանն իր վերջին խոսքում ասաց. «Մարդասպաններին բաց եք թողնում, ինչ է՝ հարուստի տղա են»

Սեպտեմբեր 11,2013 17:03

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվող սույն քրեական գործը կարող էր այսօր ավարտվել:

Այն աղմկահարույց էր նրանով, որ ներգրավված էին դատապարտյալներ, եւ տասից ավելի անձինք, երկու կին, իսկ այս տարվա հուլիսին էլ մեղադրողի ճառից հետո շիշ էր նետվել մեղադրանքը պաշտպանողի՝ Միլիտոնյանի ուղղությամբ, գործով մեղադրողը տուժող է ճանաչվել:
Գործի վարույթը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:
ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում, ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը «իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դիտավորությամբ», Ալբերտ Հակոբյանի օժանդակությամբ անցյալ տարվա մայիսի 3-ին Գագիկ Քերոբյանից ապօրինի ձեռք է բերել զգալի չափի, ապա 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Ալբերտ Հակոբյանի և իր կնոջ՝ Ալլա Մախովայի օժանդակությամբ՝ ընդհանուր 14 դեպքով, «քննությամբ դեռևս չպարզված անձանցից»՝ խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց հանդիսացող դեղահաբեր, որոնք վերջիններիս օժանդակությամբ իրացնելու նպատակով պահել և իրացրել է Արտաշես Բաղումյանին և այլ անձանց։
Ըստ մեղադրանքի կողմի, որը Արթուր Պետրոսյանի համար տասնհինգ տարվա ազատազրկում էր պահանջել, նա 2012թ. օգոստոսի 21-ին փորձել է ձեռք բերել խոշոր չափի նույն տեսակի թմրամիջոց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Արթուր Պետրոսյանը, Ալբերտ Հակոբյանը, Ալլա Մախովան, Կարեն Արզումանյանը հանդես եկան վերջին խոսքով: Սահակ Սահակյանը, Արմինե Գեւորգյանը հրաժարվեցին իրենց վերջին խոսքից:
Արթուր Պետրոսյանն ասաց, որ իր մորից ոստիկանները «մուռ» են հանել, սարքել այս գործը: Նա դիմեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ասելով, որ ինքն է խնդրել Ալբերտ Հակոբյանին, մյուսները տեղյակ չեն: Ըստ նրա, եթե ոստիկանները լսել են իրենց հետաքրքրող բաները, կարող էին լսել նաեւ, որ նրանք, իր կողքին հայտնվածները տեղյակ չեն կատարվածից: «Մարդասպաններին բաց եք թողնում, ինչ է՝ մենք հարուստի տղա չենք, մեզ չեք լսում»:
Ալլա Մախովան թարգմանի միջոցով փոխանցեց. «Մեղավոր չեմ, խնդրում եմ արդարացի վարվել»:
Ալբերտ Հակոբյանն էլ խնդրեց, որ դատարանը բաց թողնի ամբաստանյալ Գագիկ Քերոբյանին եւ Ալլա Մախովային: Նա ասաց, որ գաղտնալսումներում որեւէ խոսք չկա Գագիկի եւ Ալլայի մասին: Նա ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում, որ վերցրել է թմրանյութը ընկերների խնդրանքով:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ ժ.14.30-ին հրապարակեց գործի քննությունը վերսկսելու մասին որոշման եզրափակիչ մասը: Դատավորն իր այդ որոշման հետ կապված տվեց հետեւյալ պարզաբանումը. ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանն իր պաշտպանական ճառում ասաց,, որ անհրաժեշտ է հետազոտել գաղտնալսումների արձանագրությունները, իսկ Գագիկ Քերոբյանի պաշտպանը միջնորդել էր , որ եթե անգամ անթույլատրելի ապացույց ճանաչվի այն, իր պաշտպանյալի մասով այն ապացույց դիտվի:
Ամբաստանյալներն ակնարկել էին, որ դատարանում պատշաճ չի հետազոտվել սույն ապացույցը:
Արթուր Պետրոսյանի պաշտպանը հավանաբար չկանխատեսելով, որ դատավճռի փոխարեն դատաքննությունը վերսկսելու մասին որոշում կկայացվի, ներկա չէր, իսկ առանց պաշտպանի էլ հնարավոր չէր ապացույցը հետազոտել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց վաղը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30