Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մաքսային միության ներքո» գազի գնի սուբսիդավորման հարցը կլուծվի

Սեպտեմբեր 11,2013 16:45

Սահմանին գազի գնի սուբսիդավորման հարցը կլուծվի Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Սուբսիդավորման հարցը կլուծվի էդ բանի՝ Մաքսային միության ներքո, արդեն լուծումը գտնվել է, հիմա արդեն կլուծվի»,- ասաց նախարարը: 
Հիշեցնենք, որ սահմանում գազի գնի սուբսիդավորման համար տարեկան Հայաստանին անհրաժեշտ է 140 մլն դոլար: Արմեն Մովսիսյանը նաև ասաց, որ դրական է գնահատում Մաքսային միությանը միանալու որոշումը: Դա, ըստ նրա, տնտեսական առումով ձեռնտու է: «Իմ կարծիքով դա Հայաստանի տնտեսության համար բավականին դրական քայլ կլինի, հատկապես էներգետիկայի ոլորտում, քանի որ հիմնական մեր էներգակիրները ներկրվում են Ռուսաստանից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30