Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. Մաքսային միություն գնալը չի խոչընդոտի կենսաթոշակային բարեփոխումներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2013 16:43

Արդեն քանի տարի է՝ մեր երկիրը նախաձեռնել է կենսաթոշակային բարեփոխումներ, որոնք իրականացնելու համար միջազգային կազմակերպությունները հսկայական գումարներ են ծախսում: Կենսաթոշակային նոր, բազմաստիճան համակարգը միանգամայն տարբերվելու է ներկայիս համակարգից, որը խորհրդային կենսաթոշակային համակարգի շարունակությունն էր: Բարեփոխված համակարգով քաղաքացին ինքն է կուտակելու իր կենսաթոշակը: Այսօր կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով ԱՄՆ ՄԶԳ-ն հերթական դրամական աջակցության մասին հայտարարեց: 

Aravot.am-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք Մաքսային միություն գնալը չի՞ խոչընդոտի կենսաթոշակային բարեփոխումներին: Նախարարից նաեւ հարցրինք, թե այս օրերին պետության եւ նրա ղեկավարի նկատմամբ ձեւավորված որոշ քաղաքացիների անվստահությունը առիթ չի՞ հանդիսանա, որպեսզի մարդիկ այլեւս չվստահեն մեր պետությանը որեւէ այլ հարցով եւս եւ իրենց գումարները հրաժարվեն ի պահ տալ` հետագայում կենսաթոշակ ստանալու ակնկալիքով:
Պարոն Ասատրյանը, որը մեր երկրի կենսաթոշակային համակարգի գլխավոր բարեփոխիչներից է, մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում եւ կարծում եմ, որոնք իրականացվում են մասնավորապես սոցիալական պաշտպանության ոլորտում, դրանք միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին ու ստանդարտներին համապատասխան համակարգերի ձեւավորումն է եւ, նաեւ առաջին հերթին հաշվի առնելու մեր երկրի կարիքները, խնդիրները, առանձնահատկությունները: Դեռեւս 92 թվականին ԱՊՀ երկրների միջեւ կնքվել է միջպետական համաձայնագիր, որի շրջանակներում սահմանվել են սոցիալական պաշտպանության համակարգերի եւ մասնավորապես կենսաթոշակային համակարգերի հետ կապված միասնական մոտեցումներ եւ նաեւ փոխադարձ պարտավորությունների ստանձնում եւ այդ համաձայնագրերը մինչեւ այսօր գործում են»:
Իսկ թե միջազգային մեր գործընկերները որեւէ խոչընդոտ տեսնո՞ւմ են Մաքսային միությանը միանալու պարագայում շարունակել աջակցել այդ բարեփոխումներին,
պարոն Ասատրյանի հարցազրույցի շարունակությունը` տեսանյութում


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30