Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Aravot.am-ի հետ բացառիկ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է մայր դառնալ: Նա նոյեմբերին արու զավակ է լույս աշխարհ բերելու: Երեխայի անունն արդեն որոշված է: Ծնողները նրան անվանակոչելու են Վաչե` Նազիկի ամուսնու` Էրիկի հոր անունով:
Նազիկ Ավդալյանը մեկ այլ հաճելի լուր էլ ասաց: Նա մտադիր է անպայման վերադառնալ մեծ մրցահարթակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ