Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել»-ն էապես նվազեցնում է հեռախոսագծի վերականգնման սակագինը

Սեպտեմբեր 11,2013 16:00

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար հայտարարում է ակցիայի անցկացման մասին: Մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վերականգնել իրենց ֆիքսված հեռախոսային համարները` վճարելով ընդամենը 10 դրամ:

«Մեր ընկերությունն իրականացնում է ակցիա ուղղված ֆիքսված հեռախոսագծի վերականգնման սակագնի նվազեցմանը նախապես հայտարարված սակագնային սոցիալական քաղաքականության շրջանակում: Այս քայլը պայմանավորված է հաճախորդների կողմից ստացվող դիմում խնդրանքներով, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց Beeline հեռախոսահամարը, և ես վստահ եմ, որ բաժանորդներն ուրախությամբ կօգտվեն մեր առաջարկից», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ֆիքսված հեռախոսակապի վերականգնման ակցիան հասանելի է այն բաժանորդներին, ովքեր ունեն ընթացիկ ժամկետանց պարտքեր: Այս առաջարկից օգտվելու համար բաժանորդը պետք է մարի ժամկետանց պարտքն անմիջապես կամ տարաժամկետ կարգով:

Ակցիայի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով 100 անվճար հեռախոսահամարին, www.beeline.am կայքում կամ ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը նախկինում նաև էապես նվազեցրել է նոր հեռախոսագծի միացման սակագինը` սահմանելով այն 2400 դրամ Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

«ԱրմենՏել» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30