Երեկ Հայաստան-Դանիա խաղից առաջ մուտքի մոտ կանգնած ոստիկանները յուրաքանչյուրին հարցնում էին՝ ձեր մոտ շիշ չկա՞, և «ոչ» պատասխանը լսելուց հետո միայն թույլ էին տալիս ներս մտնել: Շիշ չկար, բայց գրեթե բոլորի գրպաններում արևածաղկի սերմեր էին, որոնց կեղևները կարճ ժամանակում աղբի նման թափվեցին գետնին, մուտքի մոտ էլ պլաստմասե շշերի աղբակույտեր էին գոյացել: Ահա այն ամենը, ինչ մնաց Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղից հետո:
Տիգրանուհի Թասլակյան