Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր հետին մտքերը եւ հեգնանքը ես հասկանում եմ. Արտաշես Գեղամյանը նեղսրտեց

Սեպտեմբեր 11,2013 15:40

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ` սեպտեմբերի 10-ին, Ազգային Ժողովում փակ հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին է նվիրել իր հեղինակած գիրքը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արտաշես Գեղամյանը:
Նա, սակայն, հերքեց լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե ԱԳ նախարարին ասել է, որ իր գիրքը բաժանի դիվանագետներին` որպես ուղեցույց: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավորներից մեկի առաջարկին` ԱԺ-ում «գեղամյանական ընթերցումներ» կազմակերպելու մասին, ապա պատգամավորը նման բան չի լսել: «Ես բացարձակապես նման բան չեմ լսել, բայց եթե նման ճիշտ մտադրություն լինի, կնշանակի, այո, աշխարհաքաղաքական հարթությունից սկսել են կամաց-կամաց գլուխ հանել»,-նշեց նա:
Հարցին, թե միգուցե ինքներդ առաջարկեք «գեղամյանական ընթերցումներ» կազմակերպել ԱԺ-ում, պատգամավորը նեղսրտեց. «Բացարձակապես դրա կարիքը չկա, որովհետեւ իմ հեղինակած հոդվածը google-ով եթե «պոիսկ» տաք, 67 հազար արդեն այսօր ընթերցել են, 400 ինտերնետային կայքեր անդրադարձ են կատարել, շատ ավելի մեծ լսարանում քննարկումներ են կայացել, ըստ որում` աշխարհահռչակ փորձագետների կողմից նույնպես ընթերցվել եւ գնահատականներ են տրվել: Ձեր հետին մտքերը եւ հեգնանքը ես հասկանում եմ, ցանկանում եմ դուք էլ հասունության այն մակարդակը ունենաք, որ նման հարցերին լուրջ մոտենաք, հաջողություն»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Барабан Гегамов !!!

  2. Maxim says:

    Ասում են ժամանակի բոլոր մեծ մտածողները անգիր են անում Արտաշի՝ հանճարեղ, փիլիսոփայա-հոգեբանա-գիտա-հետա-զոտական տեսությունները, և ոմանց ականջներից ծուխ է դուրս գալիս,՝
    ուղեղների կանտակտները չեն դիմացել բարդությունը ընկալելուն և զոդվել են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30