Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան». Հայաստան-Դանիա խաղից առաջ ու հետո (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 11,2013 15:45

Ինչպես միշտ, երեկ էլ, FAF ակումբը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին նախօորոք էր պատրաստվել: Ժամը 17:00-ին մեր հավաքականի երկրպագուները հանդիպեցին միմյանց Մաշտոցի պուրակում, այնուհետև երթով շարժվեցին դեպի «Հրազդան» մարզադաշտ, դեպի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա խաղին:

«Մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք այսօր պիտի հաղթենք…». բարձր երգելով, սուլելով ու եռագույնները պարզած հասան մինչև «Հրազդան» մարզադաշտ: Այնտեղ ևս տրամադրությունը բարձր էր: Թեև առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, բայց Հայաստանի երկրպագուները ձեռքները պարզած գոչում էին. «Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան»: Ամեն ինչ մի փոքր այլ դարձավ խաղի 74-րդ րոպեին, երբ Դանիել Ագերը անվրեպ իրացրեց 11 մետրանոցը` խաղի հաշիվը դարձնելով  0:1: Ոմանք հուսահատվեցին խաղի ընթացքից, որոշները բարկացած լքեցին մարզադաշտը, մյուսներն էլ «շունչները պահած» շարունակում էին հետևել խաղին: «Ու քանի կանք, պիտի հաղթենք, եռագույնը բարձր պահենք…». մինչև խաղի վերջին րոպեն երգում էին FAF ակումբի անդամները, սակայն, ցավոք, այդպես էլ հաշիվը չփոխվեց: Հայաստանը կրկին սեփական հարկի տակ պարտություն կրեց:

PrevPhoto
NextPhoto

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30