Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի հյուրերի հետ քննարկեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակը

Սեպտեմբեր 11,2013 14:46

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսի, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության եւ ԱԼԴԵ (Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների դաշինք) խմբի անդամներ Խոսե Մարիա Էքստեբարիայի եւ Դենիս Բադրեի հետ:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի հյուրերի հետ քննարկեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակը, նշելով, որ չնայած ծագած որոշակի խնդիրների՝ մեր երկիրը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցությունը եւ երկխոսության շարունակականությունը տարբեր ուղղություններով, եւ Հայաստանը ցանկություն ունի մասնակցել Վիլնյուսի գագաթաժողովին: Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ պետք է լինեն հավասարակշռված եւ բալանսավորված: Նրա համոզմամբ՝ չպիտի մոռանալ, որ Հայաստանը ունի Լեռնային Ղարաբաղի խնդիր, ինչը հայ ժողովրդի համար կենսական հարց է, եւ այս առումով մեր երկիրը փոխզիջումների գնալ չի կարող: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենը հաշվի առնելով՝ մենք պիտի կարողանանք ճիշտ կառուցել հարաբերությունները եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջկուսակցական համագործակցությանը վերաբերող հարցեր:

 ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30