«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը շարունակում է քննադատվել հասարակության լայն շրջանակների կողմից: Բանը հասել է նրան, որ տարբեր ամբիոններում, կուսակցությունների գրասենյակներում, սոցիալական խմբերում քննարկվելուց զատ՝ այն սկսել են քննարկել, օրինակ, Շիրակի մարզի Ամասիայի շրջանի խուլ, հեռավոր գյուղերի բնակիչները` գեղջկական անկեղծությամբ թաղել-հանելով Եվրոպայից այդպիսի այլասերություն ներմուծողներին: «Կինը կին է, տղամարդը՝ տղամարդ, այ քեզ բան, ես տղամարդ եմ, հանկարծ որոշեմ աղջիկ դառնամ, հա՞, բա էդ հային վայել է, գետինը մտնեք, հա, դա՞ է Եվրամիության խերը, ռադ արեք Եվրամիությունը: Ինչքան այլասերված բան կա, պիտի վզներիս փաթաթեն: Նմաններին կախաղան պիտի հանեն, ոչ թե նրանց մասին օրենք գրեն»,- մեր այն հարցին, թե Մաքսային միություն մտնե՞լն է շահավետ Հայաստանի համար, թե՞ Եվրամիություն, այսպես արձագանքեց Ամասիայի բնակիչներից մեկը:
«Առավոտ»-ը ՀՀ Հանրային խորհրդի գենդերային եւ ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչո՞ւ է օրենքի շուրջ այսքան աղմուկ բարձրացել: Ըստ մասնագետի՝ զարմանալի է ու անհեթեթ, որ որոշ մարդիկ օրենքում «գենդեր» եզրույթը մեկնաբանում են որպես սեռափոխություն` դիտավորյալ խեղաթյուրելով օրենքի իմաստը: Մինչդեռ օրենքի նպատակը կանանց ընդգրկվածությունը տարբեր ոլորտներում տղամարդկանց հետ հավասարեցնելն է: Ի դեպ, ըստ մեր զրուցակցի՝ օրենքի շուրջ աղմուկ բարձրացնողները այնպիսի մարդիկ են, որոնք ժամանակին ավերակ են դարձրել մեր երկրի տնտեսությունը` ատոմակայանը, «Նաիրիտը»:
Ելենա Վարդանյանի փաստմամբ՝ գոյություն ունեն հաշվարկներ, համաձայն որոնց՝ կանայք, կազմելով մարդկության կեսը, գուցե եւ 51 տոկոսը, տնօրինում են համաշխարհային ունեցվածքի 3 տոկոսին, նրանց աշխատավարձը ավելի ցածր է, ինչը, սակայն, արդար չէ: «Կա այսպիսի հասկացություն` ապակյա առաստաղ, այսինքն՝ կանանց կարիերան հասնում է մինչեւ այն մակարդակը, որտեղ այս հասարակությունը թույլ է տալիս, իսկ սովորաբար դրանից վեր ավելի բարձր վարձատրվող աշխատանքներն են, քաղաքական ոլորտն է, որտեղ կանանց մուտքը բավականին սահմանափակ է: Խնդիրը գոյություն ուներ ամբողջ աշխարհում, նաեւ մեզ մոտ, եւ պետք է հիշեցնեմ, որ մեր հասարակության բարձրագույն կրթության հատվածում 60 տոկոսը կանայք են, 40 տոկոսը` տղամարդիկ: Բայց այս հասարակության մեջ, ԱԺ-ում 10-11 տոկոսը կանայք են, այն էլ մեծ դժվարությամբ ենք հասել այդ տոկոսին. մի քանի անգամ Ընտրական օրենսգիրք է փոխվել, ու դեռ շատ անելիքներ ունենք, ու անընդհատ կռիվը գնում է, որ դա էլ է կանանց համար բավական»,- նման օրենք ունենալու իմաստը այսպես է բացատրում Հանրային խորհրդի անդամը:
Անդրադառնալով օրենքի շուրջ ստեղծված աղմուկին` Ելենա Վարդանյանն ասում է. «Մեր երկրում իրոք շատ բարդ բանավեճ զարգացավ վերջին ամիսներին. այն, իհարկե, ունի իր նախապատմությունը, բայց շատերը կապում են այսօր Եվրոպա կամ Ռուսաստան` Մաքսային միություն ընտրության հետ` գենդերային հավասարությունը եւ դրա հետ կապված բոլոր արժեքները դիտելով որպես եվրոպական, արհեստական ներմուծված արժեքներ մեր հասարակության մեջ, ուզում են դրա միջոցով տրամադրել Եվրոպայի դեմ: Այստեղ եւս մի քանի հարց կա. առաջինն այն է, թե ովքե՞ր են այս աղմուկը բարձրացնողները, երկրորդ՝ ի՞նչ նպատակով, եւ երրորդ` որքանո՞վ է այդ ամենը համապատասխանում իրականությանը: Նախ ասեմ, որ գենդերը տերմին է, որն ընդունվել է շատ որոշակի նպատակով՝ տղամարդկանց ու կանանց կենսաբանական դերերը սոցիալական դերերից անջատելու համար: Հիմա փորձում են, առաջարկություն են անում «գենդերային հարաբերությունները» փոխարինել «տղամարդկանց ու կանանց հարաբերությունները» բառակապակցությամբ: Ինձ թվում է՝ երկիմաստ կարող է հասկացվել «տղամարդկանց ու կանանց հարաբերությունները»: Դա չի արտահայտում իրական իմաստը, իսկ այդ դեպքում հարց կառաջանա՝ ինչո՞ւ են սոցիալականը ու կենսաբանականը տարբերվում: «Երկրորդ խնդիրը վերաբերում է բառարանում տեղ գտած «գենդեր» եզրույթի մեկնաբանությանը: Այնտեղ նշված է, որ գենդերը ձեռք բերովի սոցիալական վարք է: Սոցիալական վարքը պարտադրում են հասկանալ սոցիալական սեռ: Ինձ թվում է՝ սա մոլորության մեջ տանելու ճանապարհ է, որովհետեւ եթե պետք լիներ, որ դա սեռը լիներ, ուրեմն կգրվեր սեռ, բայց սոցիալական վարքը ցանկացած քաղաքացիական կրթություն ստացած մարդը հասկանում է, որ սեռի հետ կապ չունի: Սոցիալական վարքը նկարագրում է կնոջ եւ տղամարդու սոցիալական վարքը, այն ծնվում է որպես կենսաբանական սուբյեկտ, բայց զարգանում է սոցիալիզացիայի միջոցով: Դա իր արժեքներին համապատասխան սոցիալական վարք է, մենք ասում ենք՝ հայ կին, որը շատ սիրում են օգտագործել: Մենք կարող ենք նկարագրել, չէ՞, թե որն է մեր պատկերացմամբ հայ կինը. այ, դա մեր սոցիալական պատկերացումն է, որովհետեւ ցանկացած ազգի կին ունի մի տարբերություն տղամարդուց, դա վերարտադրողական իր գործառույթն է, որ ինքը ծնում է երեխա՝ համապատասխան իր ֆիզիոլոգիային: Բայց երբ մենք ասում ենք՝ գերմանացի կին, հայ կին, ռուս կին, մենք ենթադրում ենք արդեն մշակութային, սոցիալական, տնտեսական այլ արժեքների ազդեցությամբ ձեւավորված կին: Դրա համար տեսնում ենք, որ սոցիալական վարքը պայմանավորված է սոցիալական, մշակութային արժեքներով, որը բնորոշ է տվյալ հասարակությանը: Եղավ, որ կինն ու տղամարդն ունեն սոցիալական տարբերություններ իրենց դերակատարություններում, եւ այդ դերակատարությունների տարբերությունը շատ հաճախ իրենց կյանքի վրա ազդում է ոչ հավասար կերպով, այսինքն՝ կնոջ դերակատարությունները շատ ավելի սահմանափակ են, քան տղամարդունը»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ որեւէ առողջ կին չի կարող միասեռ ընտանիք պաշտպանել ու իր կյանքը պատկերացնել առանց ընտանիքի` երեխաների ու ամուսնու: «Ինչպե՞ս կարող է կանանց հավասար իրավունքը տանի համասեռամոլության կամ չգիտեմ ինչի. դրանք անհամեմատելի եզրույթներ են, ժողովրդին մոլորության մեջ գցելու միջոց»,- կարծում է Ելենա Վարդանյանը: Նա նաեւ հիշեցնում է, որ նախքան օրենքի ընդունումը կառավարությունը ընդունել է գենդերային քաղաքականության հայեցակարգ, գենդերային հավասարության միջոցառումների ծրագիր, բազմաթիվ պարտավորություններ է ստորագրել, 4 տարին մեկ զեկույց է ներկայացնում… Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի կատարման կոմիտեին: «Հիմա ի՞նչ, էդ բոլոր տեղերից ասենք, թե «գենդեր» բառը հանեք, որովհետեւ գենդեր սա՞ է նշանակում, ու Հայաստանում 3-4 հոգի կան, որ էդպես են հասկանում ու պարտադրում են, որ ամբողջ աշխարհը այդպես հասկանա: Անհեթեթ երեւույթ է սա՝ քաղաքական կամ շահեկան նկատառումներով: Երեւի հասարակության մեջ իրենց անունները երկար ժամանակ չեն հնչել, ուզում են հնչեցնել: Այս մարդիկ, որոնք Ռուսաստանից փորձում էին կտրել Հայաստանը, հիմա Եվրոպայից են ուզում կտրել. ես չհասկացա՝ էս ի՞նչ է կատարվում»,-ասում է Ելենա Վարդանյանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
ПРИНЦИПЫ ПРИМЕНЕНИЯ МЕЖДУНАРОДНО-ПРАВОВЫХ НОРМ О ПРАВАХ ЧЕЛОВЕКА В ОТНОШЕНИИ СЕКСУАЛЬНОЙ ОРИЕНТАЦИИ И ГЕНДЕРНОЙ ИДЕНТИЧНОСТИ.
В 2006 году ведущие мировые эксперты по правам человека собрались на конгресс в индонезийской Джокьякарте, в ходе которого сформулировали “Джокьякартские принципы”, определившие стандарты реализации права человека на гендерную идентичность. 17 июня 2011 года они легли в основу резолюции Совета ООН по правам человека и принятого в декабре того же года на ее основе заявления в Генассамблее ООН “О сексуальной ориентации и гендерной идентичности”, подписанного более чем 90 странами мира. В это же время блок из 57 стран, преимущественно мусульманских, с подачи Сирии выступил против этого документа.
Фрагмент
ПОНИМАЯ «гендерную идентичность» как глубокое осознание тем или иным лицом
внутренних и индивидуальных особенностей гендерной принадлежности, которая
может как совпадать, так и не совпадать с полом по рождению, включая индивидуальное
ощущение своего тела (при наличии свободной воли может сопровождаться изменением
внешности или физиологических функций медицинскими, хирургическими или иными
средствами) и другие проявления, такие как одежда, речь и особенности поведения; https://www.yogyakartaprinciples.org/principles_ru.pdf