ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ուրախ է, որ «Կարֆուր» սուպերմարկետների ցանցը շուտով բացվելու է Երեւանում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին`Ալեքսանյանն ասաց. «Շատ լավ էլ անելու ա»:
Ալեքսանյանը ներկա է լինելու սուպերմարկետի բացմանը`«լենտն էլ ես եմ կտելու»,-հումոր արեց նա:
Լրագրողների դիտարկմանը`ինքն այդ սուպերմարկետի համասեփականատերերի՞ց է, պատգամավորը նկատեց. «Կարող ա առաջարկի, ինչ կա որ»:
Պատգամավորը խոսեց նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցի մասին: Ըստ Ալեքսանյանի, դա մեր երկրի շահերից է բխում: Իսկ թե ի՞նչ շահի մասին է խոսքը, Ալեքսանյանը չասաց` հայտարարելով, որ երբ ժամանակը գա կասի:
Նա վստահեցրեց, որ երկրի նախագահն ինչ անում է`ճիշտ է անում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ազգի մեծ մտածողը: