Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը. «Մաքսային միությունը ուրիշի տուն հարս գնալ էր»

Սեպտեմբեր 11,2013 14:02

Այսօր «Տեսակետ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ Մաքսային միություն մտնելու ՀՀ իշխանությունների բերած փաստարկներին. «Ասում են՝ Ղարաբաղով են սպառնացել, չգիտեմ ինչով են սպառնացել: Ուկրաինային էլ սպառնացել են, որ իբրեւ իրավաբանական սուբյեկտ վերանալու են, քառատելու են եւ այլն: Բայց այնուամենայնիվ, Ուկրաինան ստորագրում է Ասոցացման պայմանագիրը:

Մեծ է հավանականությունը, որ Վրաստանը նույնպես կստորագրի Վիլնյուսում Ասոցացման պայմանագիրը»:
Նա հիշեցրեց, որ իշխանությունները մի քանի անգամ նշել են, որ այսպիսի որոշում են կայացնելու. «Մարտի 18-ին ներքաղաքական խնդրերից զատ՝ Սերժ Սարգսյանը խոսեց եւ-եւ սկզբունքի մասին, դա պետական մակարդակով առաջին արձագանքն էր: Սակայն եվրոպական կողմը զգուշացրեց, որ հստակ իմացեք, չեք կարող միաժամանակ երկու մաքսային ռեժիմների անդամակցել, կողմնորոշվեք: Հետո մեկ այլ մուննաթ բացեցին, որ հայ-թուրքական սահմանը չեք բացել: Բայց դա իրողություն է եղել նաեւ 3 տարի առաջ, եւ ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեին այդ հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը հետո էլ կարող էր չբացվել»:
Լրագրողները փոխանցեցին քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համեմատությունը, որ «Հայաստանին ստիպեցին ամուսնանալ, որովհետեւ խաղեր էր տալիս մեկ ուրիշի հետ, բայց Հայաստանը պատրաստ չէր այդ ամուսնությանը»: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, «Մաքսային միությունը կարող ենք ասել ուրիշի տուն հարս գնալ: Բայց ԵՄ-ի հետ այսպիսի հարց չի դրվել: ԵՄ-ի հետ չէր ամուսնանալու: Դա նույնն է, որ մենք ուզում ենք ընկերություն անել մի քանի հոգու հետ, բայց մեր մեծ եղբայրը թույլ չի տալիս մեզ ընկերություն անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    ,,Ժառանգություն,,-ից հազիվ էլ այսպիսի վերլուծություն:Սրա հետ ամուսնանալ, նրա հետ չամուսնանալ…Անլրջություն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30