Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զուրաբյանը հարցրեց «քաղաքական համատեքստից դուրս», Ղազինյանը պատասխանեց «իրավական ասպեկտում»

Սեպտեմբեր 11,2013 13:59

Այսօր խորհրդարանը սկսեց քննարկել իր մանդատով ՀՀ արդարադատության խորհրդում ներկայացուցիչների հաստատման հարցը: 

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդում այսուհետ ներկայացված է լինելու նաեւ պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Նա կհամալրի վաղուց թափուր տեղը: Գրիշա Բադիրյանը, որն ԱԺ-ի կողմից նշանակված էր՝ կրկին կհաստատվի խորհրդում:
Մինչ գաղտնի ընտրությունը՝ խորհրդի անդամի թեկնածուներին հնարավորություն տրվեց ելույթ ունենալ և պատասխանել պատգամավորների հարցերին։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանից հետաքրքրվեց`իր կարծիքով Արդարադատության խորհրդի անդամները կարո՞ղ են լուրջ ազդեցություն ունենալ դատավորների նշանակման գործում։ Նա հիշեցրեց, որ «մարտի 1-ի» դեպքով դատավարություններն ընթացել են օրենքի կոպտագույն խախտումներով, և դատավորներն ակնհայտ անարդար դատավճիռներ են կայացրել, չարաշահել են պաշտոնական դիրքը, խախտել են հավասարության եւ մի շարք այլ սկզբունքներ, ընդհուպ մինչեւ մերժելով վերջին խոսքի իրավունքը։
«Եթե ունենաք փաստեր, որ դատավորները կոպտագույն խախտումներ են թույլ տվել, ի՞նչ դիրքորոշում կունենաք»,- «քաղաքական համատեքստից» դուրս հարցրեց նա։
Գագիկ Ղազինյանն էլ հարցին պատասխանեց «իրավական ասպեկտում»: Ասաց, որ դատավորների կողմից խախտումներն ամրագրվում են կամ դառնում են հրապարակային՝ դատարանի կողմից վերջնական որոշման հիման վրա. «Եթե կլինեն վիճակներ, երբ փաստերը կլինեն ամրագրված, հիմնավորված և ապացուցված, և խախտում կատարած դատավորների ցուցակները կներկայացվեն Արդարադատության խորհուրդ, ապա խորհրդի անդամը կարող է իր կարծիքը հայտնել տվյալ անձի վարքագծի վերաբերյալ՝ նրա կայացրած վճիռների հիման վրա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30