«Դուք նախապատմությունը գիտե՞ք, իրենք ի՞նչ էին ասում: Եթե նորից ըլնի, նույնը կասեի»,- այսօր խորհրդարանում Lragir.am-ի հարցին հարցով պատասխանեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը: Լրագրողը պատգամավորին հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Կարեն Կարապետյանը նախագահական նստավայրի դիմաց «համբալ» անվանեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկին:
Մինչ այդ, լրագրողները փորձում էին պատգամավորի կարծիքը ճշտել այն մասին, որ պաշտոնյաները վիրավորական արտահայտություններով են դիմում բողոքի ակցիա անող քաղաքացիներին, ինչպես օրերս ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն էր ասել: Լրագրողներից մեկը հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է «Դուք»-ով խոսել: Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես դուք-ով եմ խոսել»: «Դուք»-ով եք «համբալ» ասե՞լ`լրագրողի ճշտող հարցին էլ արձագանքեց. «Ահա»:
Նա նաեւ հավելոց, որ եթե այդ իրադարձությունը հիմա լիներ, ինքը նորից «համբալ» կանվաներ այդ քաղաքացուն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ