Ով որ կարծում է, թե Տոլստոյի «Աննա Կարենինան» ավարտվում է այդ վեպի դժբախտ հերոսուհու գնացքի տակ գցվելով, նա, վստահ եղեք, ստեղծագործությունը չի կարդացել՝ միայն կինոն է նայել: Գրքում ինքնասպանությանը հետեւում է մի ամբողջ մաս, մոտ 50 էջ, որում գրողը ոչ միայն ամփոփում է հիմնական հերոսների ճակատագիրը (դրա համար 1-2 էջն էլ է բավարար), այլեւ, այսպես ասած, լուծումներ է առաջարկում: Այդ լուծումներն, ըստ Տոլստոյի, հասարակական կյանքի մեջ չեն՝ չնայած այս վերջին մասը սկսվում է հենց հասարակական կարեւոր իրադարձությունից՝ «սլավոնական հարցից». սերբերը հերթական անգամ տագնապի մեջ էին, եւ Ռուսաստանում շարժում սկսվեց՝ ուղղափառ եղբայրներին օգնելու, կամավորներ ուղարկելու: Ահա թե ինչ է գրում Տոլստոյը այդ շարժման մասին՝ դիտարկելով այն հերոսներից մեկի աչքերով. «Նա տեսնում էր, որ սլավոնական հարցը դարձել էր այն մոդայիկ գայթակղություններից մեկը, որոնք իրար փոխելով՝ զբաղեցնում են հասարակությանը, տեսնում էր նաեւ, որ շատ էին մարդիկ, որոնք այդ գործով զբաղվում էին շահամոլ, փառասիրական նպատակներով: Նա ընդունում էր, որ թերթերն այդ առիթով բազմաթիվ ավելորդ եւ չափազանցված բաներ էին գրում՝ իրենց վրա ուշադրություն դարձնելու եւ ավելի բարձր գոռալու միակ նպատակով: Նա տեսնում էր, որ հասարակության այդ ընդհանուր վերելքի պայմաններում առաջ են մղվել եւ բոլորից բարձր են գոռում բոլոր անհաջողակներն ու վիրավորվածները՝ գլխավոր հրամանատարներ՝ առանց բանակի, նախարարներ՝ առանց նախարարությունների, կուսակցականներ՝ առանց կուսակցությունների»:
Այդ տողերը գրվել են մոտ 140 տարի առաջ, երբ չկային համացանցն ու «Ֆեյսբուքը», բայց հասարակական հոգեբանության կարեւոր հատկանիշները գրողը կարողացել է ըմբռնել եւ նկարագրել: Կարելի է ասել, որ 19-րդ դարի 70-ական թվականներին (իսկ գուցե մի՞շտ) կարեւորն ու անկարեւորը, անկեղծն ու կեղծավորը, իրական մտահոգությունն ու «մուտիլովկան» այնքան են իրար խառնվել, որ հասարակությունը ի վիճակի չէ դրանք տարբերել: Մասնավորապես, նման իրավիճակում կորում է իրադարձությունների մասշտաբի զգացողությունը: Այսօրվա Հայաստանի պարագայում վճարովի ավտոկանգառները, Լիսկայի որդուն ու թիկնապահին պատասխանատվությունից «պլստացնելը», Մաքսային միության մեջ մտնելը դիտարկվում են մեկ հարթության վրա: Եվ եթե նույնիսկ գիտակցվում է վերջին հարցի կարեւորությունը, ապա մարդիկ ինչ-որ բաներ են գոռում՝ ձգտելով իրենց վրա ուշադրություն դարձնել եւ գոռալ ավելի բարձր, ինչ-որ «ավելորդ եւ չափազանցված» բաներ են գրում, եւ արդյունքում պարզ չէ, թե բուն ասելիքը որն է: Ո՞րն է նրանց առաջարկած այլընտրանքը:
Որպես մտորելու թեմա մի հարց եմ առաջարկում՝ ե՞րբ է կատարվել ճակատագրական ընտրությունը: 2013-ի սեպտեմբերի 3-ի՞ն: Թե՞ 90-ականներին, երբ մտանք ԱՊՀ եւ ռուսական ռազմաբազա տեղադրեցինք: Գուցե 1988-ի՞ն կամ 1920 թվականի նոյեմբերի 29-ի՞ն: Կամ թերեւս 1828-ի՞ն: Իսրայել Օրու ժամանա՞կ: Թե՞ այն ժամանակ, երբ գերադասեցինք Բյուզանդական կայսրությունը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան,
լիովին համամիտ եմ Ձեր հարցման հետ:
Հարգելիներս,ուզում եմ հարցնել` առանց որեւէ մեկի կարծիքին դեմ լինելուն, պարզ հարցում. ռուսական զորքերը մեր սահմաններում արդեն քանի տարի է կանգնած են, բա ինչու երբեք դրա դեմ չեք բողոքում, չէիք բարձրաձայնում, չէ որ մեր անկախ պետականության սահմանին ռուսական կայազորի սահմանապահները վաղուղ պաշտպանում էին իրենց սահմաները եւ ոչ թե… երբ մեր բոլոր ռազմավարական օբյեկտները վաճառվում էր ռուսին, բա ինչու ձայն չկար, նույնիսկ ծպտուն:
Ու մի զավշետալի բան էլ. այս օրերին Հանրային 1ինը երեւի իր բողոքի ձայնը բարձրացնում է ու ռուսին “վախեցնում”` ցուցադելով անտաղանդ ռեժիսյորի ապազգային մեկնաբանությամբ <>` ամբողջ աշխարհին ցույց տալով, թե մենք էլ թուրքից (ըստ այդ ֆիլմի) չենք տարբերվում, գաղթական ու թափառաշրջիկ լինելով` կարող ենք հանգիստ գողության նպատակով կացնահարել քնած ընտանիք…
Похоже, театрализованный галдеж – часть политической игры, когда игрок получает возможность поднять ставку.
Իսկ միգուցե հոկտեմբերի 27-ին և ա՞յնքան էլ ընտրություն չի եղել:
Այն, որ Հոկտեմբերի 27-ի սպանդը կազմակերպել էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ռուսների օգնությամբ, ապացուցված չէ: Այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց շրջապատի հետ շեշտակի բարգավաճեցին Հոկտեմբերի 27-ից հետո ի հեճուկս չարախոս, չուզող ու անճարակ ազգաբնակչության, փաստ է:
Իմ կարծիքով հասարակության բողոքը ոչ թե սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածի դեմ է, այլ այն բանի թե ինչպես դա տեղի ունեցավ, իսկ իրականում իմ կարծիքով մենք այլընտրանք չունեինք
Եթե չլիներ մեր երկրում այս խայտառակ թալանի ու անօրինականության մթնոլորտը, գուցե և այսքան
սուր չկանգներ Մարքսային միության և Ասոցացման պայմանագրի հակադրությունները: Մեզանից
ոչ ոք չի կարող ասել թե այդ երկու ճանապարհներից, որի ընտրությունը մեր երկրին, ժողովրդին
ավելի մեծ բարիքներ կբերի՝, քան ժամանակը կարող է ասել: Բայց մի բան կարելի է ասել, որ գործող
նախագահը լեգիտիմ չէ, ուստի նրան երկու կողմից յուրաքանչյուրն էլ կարող են իրենց կամքը թելադրել, իհարկե ոչ ի շահ մեր երկրի, մեր պետության: Հատկապես, որ նախագահը իր անձնական
շահը կարող է բացարձակորեն բարձր դասել, երկրի, պետության, ազգի, ժողովրդի ճակատագրից:
Նույն ձև վարվեց նաև երկրորդ նախագահը, որոնց այսօրվա սերտ կապը միմյանց հետ, և երկրում
գործող քրեաօլիգարխիկ տարրերի հետ, որևէ կասկած չի հարուցում, և ոչ մեկին: Նրանց այս տարվա
փետրվարի 18-ի հախագահական և մայիսի 5-ի քաղաքապետի կազմակերպած ընտրություններ կոչվող խեղկարակությունը, որտեղ հսկվում էր թաղի խուժանի կողմից և ոստիկանների խնամակալությամբ, նման նախագահից և քաղաքապետից ոչ մի բարի բան չի կարելի սպասել:
Երկրի այս վիճակը անպայման շուտ թե՛ ուշ բերելու է իր վախճանը, որը անխուսափելի կլինի
հատկապես երբ հանքերը վայրագ ձևով շահագործվեն և մնան միայն՝ պոչամբարները: Այսօր ո՞վ
կարող է ասել, փաստացի որքա՞ն շահույթ են բերում այդ 32-35 հանքերը պետությանը և որքա՞ն
այդ երկրի դավաճան առաջին անձերին: Կա՞ արդյոք գոնե մեկ հասարակական կազմակերպություն
որ կարողանա վերահսկել այն: Չէ՞ որ ամբողջ աշխհարով մեկ կոտրված է բարոյական նորմերի
առանցքը և ինչ ուզում անում են, հատկապես երբ ամբողջ համակարգը կոռումպացված է:
Կգտնվե՞ն արտյոք համարձակ մարդիք, որ այս թալանչի հանցագործներին կբերեն պատասխանատվության, թե՞ հետները կկիսվեն, կամ նույն գործը կշարունակեն, քանի որ մեծ փողերը մեծ գայթակղություն է, կամ էլ դիմակայելը մեծ ռիսկ: Նայելով այսօրվա քար անտարբեր
իրավիճակին ժողովրդի կողմից, մտածում ես, որ գուցե հենց այն պրոցեսն է, որ հին ազգերը իրենց
տեղը զիչում են ավելի երիտասարդ ազգերին: Գուցե պետք է գլոբալ նայել հարցին, ինչպես որ մի
200 տարի առաջ հրեաներն են լուծել այս խնդիրը: Մի՞ թե փակ շուկայի ապորենության պահապանները,՝ անատամ կանայք, որոնք1-5 հազար դրամով կամ Արմենչիկի համերգի տոմսով
պաշտպանում են օլիգարխի անօրինականությունը, առանց գիտակցելու, որ հենց այդ օլիգարխի
պատճառով են հայտնված այդ ողորմելի վիճակում, իսկ նրա հաստավիզ թիկնապահները միայն
լիքը տաշտակից լափելու ռեֆլեկսով են ուղղորդվում: Եվ վերջապես ստեղծվում է մի փակ օղակ,
որի մեջ ժողովուրդը մնում է անօգնական,՝ հանցավոր իշխանավորների, քրեաօլիգարխի, ոստիկանի, թաղի խուժանի, չքավոր մասսաների և այլ թափթփուկների ամուր ձեռքերի մեջ:
Կկարողանա արդյոք այս նոր գաղափարով երիտասարդությունը իր շուրջ հավաքել այնքան ուժ, որ ետ շպրտի այս նեխած, փտած, անասնական ռեֆլեքսների վրա հիմնված վարքագիծը: Եթե
կարողացավ, ապա մեր երկրում հրաշք է տեղի ունենալու: Մեզանից յուրաքանչյուրս պարտավոր
ենք օգնել նրանց մեր նյութականի, կարողության, գիտակցության և փորձի սահմաններում, եթե իհարկե կարևորում ենք երկիր ունենալու անհրաժեշտությունը, քանի որ գլոբալիզացման գաղափարախոսները մեկ այլ տեսակետ են քարզում,՝ եսի և էգոյիզմի տեսակետը, որի վերջը փոքր
մասշտաբով՝ սովետական միությունը տեսածները տեղյակ են:
-«ե՞րբ է կատարվել ճակատագրական ընտրությունը:»
Երբ չցանկացանք դառնալ Պարսկաստանի դաշնակիցը եւ գերադասեցինք հնազանդվել Բյուզանդիային: Նրանք էլ մտածեցին ու որոշեցին, որ երրորդը ավելնորդ է: Բյուզանդիան՝ արեւմուտքը, մեզ տվեց այն, ինչ ունենք մինչ օրս:
Իսրայել Օրին տեսնելով ու համոզվելով , որ արեւմուտքից օգուտ չկա, որոշեց (այդ ժամանակահատվածում) Ռուսաստանի օգնությամբ վերականգնել հայոց պետականությունը: Բայց, ցավոք, «գլուխը կերան» ինչպես Պապ Թագավորի, Մխիթար Սպարապետի…Միգուցե Իսրայել Օրին 1918- ին կամ 1991-ին Պարսկաստանի՞ դաշնակիցը դառնար:
Թե՞ սպասենք մինչեւ մի ինչվոր կայսրություն փլուզվի ու գնանք նորից օպերայի հրապարակում «կրքոտված» գոռանք՝. «պայքար, պայքար մինչեւ սրա էլ վերջը»:
Հարգում եմ պ-ն Աբրահամյանի ունակությունը ամփոփել բազմաթիվ մարդկանց կարծիքները և իր կարծիքի հետ միասին պարզ, հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնել այն: Ոչ միշտ համաձայն եմ լինում նրա հետ, բայց այս դեպքում լիովին կիսում եմ այն: Համոզված եմ, որ եթե չհամընկներ տրանսպորտի թանգացումը, ավտոկանկառները, լիսկան, ազատամարտիկները մաքսային միության հետ, Նախագան էլ նախօրոք մի թեթև ներկայացներ մեզ իր մտադրությունը, այդպիսի բացասական արձագանք չէր լինի: ,
Ինձ թվում է՝ մարդը ոչինչ էլ չի թաքցրել…….և,և-ի քաղաքական կուրսի մասին նա բարձրաձայնեց մինչև Պուտինի հետ հանդիպելը՝ նա շատ հստակ գիտի՝ ինչ է ուզում, ուրիշ խնդիր է, ինչ ենք ուզում մենք՝ քաղաքացիներս, սովորական մեծաթիվ, աշխատող Նախախորհրդարան, որի հետ հաշվի կնստի լափող կառավարությունը՝ չենք կարողանում ունենալ……..
Կարծում եմ մասշտաբը խախտելու մեղքի մեծ մասը լրատվամիջոցներինն է: Եվ թող ների Առավոտը, նաև հենց ինքը: Եթե տոկոսային հաշվարկներ կատարեք, ապա կտեսնեք, որ ավելի շատ գրում եք մանր-մունր, բայց հասարակության համար բամբասանքի մակարդակ ունեցող անկարևոր բաների մասին, քան երկի ճակատագրին վերաբերող բաների: Բայց գուցե հենց դա՟է մարդու էությունը…
Ամենահզոր ուժը այսօր աշխարհում Բրիտանական Կայսրությունն է: Նա մատի շուրջն է պտտում ամենահզոր զենք ունեցող Ամերիկայի կառավարությանը թե ամենահարուստ հրեա ընտանիքներին: Նա ապացուցեց բոլորին, որ ուժն ու փողը չեն կանխորոշում իշխանութունը, այլ սեփական արժեքներին նվիրվածութունը: Բոլոր երկրներին պարտադրեց նախագահական թե խորհրդարանական ոչ արդյունավետ կառավարման համակարգ, իսկ իրեն պահեց ամենաարդյունավետ թագավորական համակարգը, նախապես համոզելով բոլորին, որ այն ընդամենը ավանդույթին տուրք է (ինչպիսին են մնացած եվրոպական թագավորութունները): Այսօրվա հզորությանը նա հասավ դարերի ընթացքում սեփական խելքով ու արժեքներով, ոչնչացնելով բոլոր հայտնի հզոր կայսրութունները՝ ռուսական ցարին, գերմանական կայզերին, թուրքական սուլթանին, ֆրանսիական կայսրին (բնական է, հաճախ ուրիշների ձեռքով): Ժողովրդավարութունը լավ բան է, եթե այն ինքնամաքրման հնարավորութուն ունի, իսկ եթե չունի եւ չի էլ ունեցե՞լ: Եթե մենք էլ նվիրաբերենք մեր կյանքն ու շնորքը մեր հայկական արժեքներին, մենք էլ կունենանք մեր Հայոց թագավորութունը եւ կայսրութունը: