Այն, ինչի մասին երկար տարիներ բարձրաձայնում էին կոմունիստները՝ կատարվեց»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ողջունում և բարձր է գնահատում ՀՀ Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը։
Բանախոսը համոզված է՝ նման նպատակի որդեգրումը շոշափում է երկու երկրների կենսական շահերը. «Այս որոշումը վերջին 23 տարիների լավագույն որոշումն է , որը կապահովի Հայաստանի անվտանգությունը, մեր միությունը պետք է լինի միայն ու միայն Ռուսաստանի հետ »։
«Ռուսական դրոշի փայլից մեր թշնամիների աչքերը կուրանում են, և երբ ռուսական դրոշը հանվի Գյումրու վրայից, կսկսվի Հայաստանի վերջը»,- ասում է կոմունիստ Ռ. Թովմասյանը: Ըստ նրա՝ երբեք չպետք է ստվեր գցել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա. «Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե միությանն անդամակցելով` Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը, ապա դրանք անհարկի են: Հայաստանն այստեղ միայն շահող է դուրս գալու»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ