Այսօր հանդիսավորությամբ բացվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 174 հիմնական դպրոցը: 1979 թվականին կառուցված եւ մինչ օրս չվերանորոգված, 1200 աշակերտի համար նախատեսված դպրոցում ընդհանուր առմամբ վերանորոգվել է 9334 քառակուսի մետր տարածք: Վերանորոգումն իրականացվել է 2013 թվականի բյուջեի շրջանակներում: Հիմնանորոգվել են դպրոցի երեք մասնաշենքերը`տանիք, պատեր, միջնորմներ, սանհանգույց, իրականացվել են ներքի հարդարման աշխատանքներ, դպրոցն ապահովվել է ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգերով:
Դպրոցի տնօրեն Գայանե Վասիլյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ դպրոցին տասը միլիոն դրամի նոր գույք է տրամադրել:
«Առավոտ»