Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Կամ-կամ-ի խնդիր չկա, ուղղակի Սերժ Սարգսյանը փչացրեց եւ- եւ-ը»

Սեպտեմբեր 11,2013 12:58

Այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Զարկերակ» ակումբում անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին՝ կարծիք հայտնեց, Եվրոպայի հայերի համար կամ-կամի խնդիր չի եղել:

Նրա համոզմամբ այսօր իշխանությունը չպետք է Եվրոպային խոստումներ տար. «Սերժ Սարգսյանը ում հետ հանդիպում է` խոստումներ է տալիս, մի հատ գոռում են` ստորագրում է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի ազնիվ եղավ, երբ որ կար խնդիր, նա գրեց եւ դուրս եկավ, իսկ Սերժ Սարգսյանն ինչ անում է, հետո ենք իմանում…»:

Մաքսային միության վերաբերյալ հետեւյալ տեսակետը հայտնեց, որեւէ մեկը իրավունք չունի շարունակել այս գործընթացը. «Կամ-կամ-ի խնդիր չկա, ուղղակի Սերժ Սարգսյանը փչացրեց եւ- եւ-ը: Ռուսաստանը խփում է Հայաստանի գլխին, բայց ես չեմ ուզում, որ Հայաստանը հայտնվի քաչալի կարգավիճակում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30