Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից:
-Ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե Ս.Սարգսյանը գնաց «արկածախնդրության»։
-Հարգարժան առաջին նախագահն այս դեպքում էլ իր «ոճի» մեջ էր։ Զավեշտալին այն է, որ 30 րոպեանոց ելույթի մեջ Լ.Տեր-Պետրոսյանը այդպես էլ չի բացահայտում՝ Մաքսային միություն մտնելը, ի վերջո, բխո՞ւմ է Հայաստանի շահերից, թե՞ ոչ։ Այդ հարցի պատասխանը մնում է օդում կախված։
Տպավորություն է ստեղծվում, թե առաջին նախագահն ընդամենը մի խնդիր է փորձում լուծել՝ հերթական անգամ ապացուցել իր «անսխալականությունը» (երբ բանը հասնում է սեփական անձը կարեւորելուն, այստեղ ինքը ամբողջովին իր դերի եւ իր կերպարի մեջ է), փնովել ոչ միայն իշխանություններին, այլեւ մեր եվրոպացի գործընկերներին՝ ասելով, որ պարկեշտ լինելու դեպքում նրանք պետք է ներողություն խնդրեն իրենից։
Ի դեպ, պետք է համաձայնեմ առաջին նախագահի այն տեսակետին, որ չի կարելի վիրավորական արտահայտություններ անել այլ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Իլհամ Ալիեւի, Գյուլի, Էրդողանի հասցեին, բայց այն, ինչ պահանջում էր կուսակիցներից, կարծում եմ, ինքը պիտի կիրառի, եւ առաջին հերթին՝ սեփական երկրի նախագահի նկատմամբ, անկախ նրանից, թե ինչպես է վերաբերվում նրան։
Եթե վիրավորում, պիտակավորում եք սեփական երկրի նախագահին, կներեք, բայց ձեր արտասանած բառերը գրոշի արժեք չունեն, որովհետեւ անկեղծ չեն։ Համենայն դեպս այդ ելույթը գոնե ինձ վրա դրական տպավորություն չթողեց. նույն երկփեղկված վիճակն էր. ելույթի առաջին մասում՝ վերլուծություններ, որոնց հետ կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել, վերջում՝ գնահատականներ, որոնք որեւէ կապ չունեն այդ վերլուծությունների հետ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում