Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպայի հայկական միության ֆորումի ժամանակ հայտարարվել է, որ Հայաստանը մատը մատին չի տալիս

Սեպտեմբեր 11,2013 12:45

Այսօր «Զարկերակ» ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, Եվրոպայի հայկական միության ֆորումի նախագահի լիազոր ներկայացուցիչ Արամ Հարությունյանը խոսեց սեպտեմբերի 6-8 Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպայի հայկական միության ֆորումի 15-րդ նիստի մասին, ներկայացրեց նիստի արդյունքներն ու որոշումները: 
«Համագումարին ներկա էին 23 երկրների ներկայացուցիչներ, բազմաթիվ ելույթներ հնչեցին, որոնցում կարմիր գծի պես անցնում էր այն, որ Հայաստանը մատը մատին չի տալիս կարեւոր խնդիրները լուծելու համար: Սփյուռքի ներկայացուցիչները զարմացած պատմում էին, որ ՀՀ ներկայացուցիչները ՄԱԿ-ում կարճ ժամանակով գալիս են, հետո` երեւի գնում են խանութներ, արդյունքում Հայաստանի ցուցանակը վերցնում՝ մի կողմ են դնում ու սկսում են թեժ քննարկումները, թուրքերը սկսում են մեզ խփել…»:
Ըստ Հարությունյանի `քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել հայոց ցեղասպանությանը, բնապահպանական խնդիրներին եւ այլն:
«Իմ ելույթի բովանդակությունը հետեւյալն էր, որ այսօր միակ ելքը իշխանափոխությունն է»,- հավելեց Հարությունյանը:
Արամ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ֆորումի ժամանակ բանաձեւ է ընդունվել, որով կոչ է արվել հայ ազգին, սփյուռքին համախմբվել, մեկտեղել հայկական ներուժը, երկրում արդարություն, օրինականություն հաստատել: Քանի որ միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալ Հայաստանի անունից, եւ կարող է լուծել հայության խնդիրները, իսկ Սփյուռքը իրավասու է եւ պարտավոր իր անմիջական մասնակցությունը բերել ազգի փրկության գործընթացին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30