Իշխանությունը ճիշտ է, որ Մաքսային միության հետ կապում է անվտանգության խնդիրները: Իսկապես անվտանգության խնդիր ունենք: Եթե դու քո քաղաքական փաթեթը փոխանցում ես մեկ երկրի, ինքը քո փոխարեն լուծում է, ոնց լուծում էին 1921-ին ՝բաժանեցին մեր տարածքները, խաղաղությունը ապահովեցին»,- այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպած «Համամարդկային արժեքների եւ իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում» քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նա վստահեցրեց, որ մենք ուղղակի կորցնում ենք շանսը՝ դառնալու իրավական պետություն. «Մենք էլ շատ պրոբլեմներ ունենք: Մի օրինակ բերեմ, թե ինչու չպետք է մտնենք Մաքսային միություն: «Գազպրոմի» երկրորդ դեմքը վրաերթ արեց, կնոջը սպանեց, դատարանը որոշեց, որ այդ կինը մեղավոր է: Հիմա «Գազպրոմն» ուզում է պետդումայով փոխել օրենքը, որ այդ կնոջ երեխեքը պատասխան տան՝ կնոջ մեռնելուց հետո էլ: Գնալ այնտեղ, որտեղ չի հարգվում օրենքը, այստեղ մենք կորցնում ենք շանսը՝ դառնալու իրավական պետություն: Մաքսային միության հետեւանքները շատ լուրջ կլինեն: Վաղը մեզ կարող են գալ ասել՝ անվտանգությունից ելնելով՝ հանձնում ենք Ղարաբաղը»:
Նա վստահեցրեց, որ Մաքսային միությունից սովորելու բան չունեն եւ երկու առաջարկ արեց ԵՄ-ի պատվիրակությանը. «Իրենք թող ուսումնասիրեն՝ ում են ֆինանսավորել ու ինչ են հիմա այդ կառույցներն ասում: Այն կազմակերպությունները, որոնք ԵՄ-ից խոշոր գումարներ են ստացել, ասում են՝ դե եկեք Մաքսային միության հետ լեզու գտնենք: Երկրորդ առաջարկն այն է, որ ԵՄ-ն պետք է հայտարարություն անի եւ ասի՝ դադարեցնում եմ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պրոցեսը: Պետք է կասեցնել: Դա կսթափեցնի ՀՀ իշխանություններին: Ես սրտացավ եմ դա ասում, մեծ աշխատանք է կատարվել, ափսոս է դա կորցնել»:
Ստեփան Գրիգորյանը նաեւ կանխատեսեց, որ Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանում եվրոպական արտադրության ապրանքների գները բարձրանալու են:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ճշտեց. «Այն ժամանակներն են գալու, որ ջինսեր չէինք կարողանում առնել, կամ ճապոնական մագնիտոֆոն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ճշտեց. «Այն ժամանակներն են գալու, որ ջինսեր չէինք կարողանում առնել, կամ ճապոնական մագնիտոֆոն»:
Կարդացեք նաև