Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը տեսել է Ասոցացման համաձայնագիրը, այն բաղկացած է 932 էջից…

Սեպտեմբեր 11,2013 12:30

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը խոսելով Մաքսային միության մասին՝ ասաց. «Եթե կամ-կամը դրված լիներ, ապա, իմ համոզմամբ միանշանակ պետք է լինի Մաքսային միությունը»: 
Նրա ձեւակերպմամբ՝ մեզ համար խիստ կարեւոր է Արցախի հարցը, իսկ Ասոցացման համաձայնագիր շրջանակներում նախատեսվում է Հայաստան-Արցախ հստակ տարանջատում:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հետ կապված խնդրին՝ Այվազյանն ասաց, որ ՀՀ նախագահն ասել է, որ առանց սահմանների բացման խոսել Ասոցացման համաձայնագրի մասին` անհնար է:
Եթե քննարկվեր հասարակության հետ, ապա այդ գործընթացը երկար կտեւեր, չնայած Վարդան Այվազյանը չի համարում, որ այս գործընթացն ավարտված է:
«Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը մեզ գազը երկու-երեք անգամ էժան ծախի, քան Ուկրաինային, գեղեցիկ աչքերի՞, թե՞ խոսքերի համար»,- հարցնում է Այվազյանը՝ նշելով, որ Հայաստանի ազգաբնակչության երկու միլիոնը գտնվում է Ռուսաստանում, բա ինչու չեն ուրիշ տեղ գնում, ասում է նա՝ հավելելով, որ այսօր գյուղերում հիմնականում Ռուսաստանից են փող ստանում, խոշոր չափի ներդրումներն այնտեղից են կատարվում եւ այլն:
Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է 932 էջից՝ հայտարարեց Այվազյանը, նշելով, որ ինքը տեսել է այդ փաստաթուղթը ու հերքեց տեսակետն այն մասին, թե այն ոչ մեկին հայտնի չէ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30