Այսօր «Հայելի» ակումբում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը անդրադառնալով Մաքսային միությանը, կարծիք հայտնեց, որ անկախ նրանից՝ մենք խոսում ենք Մաքսային միությա՞ն, թե՞ Ասոցացման համաձայնագրի մասին, պարզ չէ, թե սուվերենության որ աստիճանն ենք մենք կորցնելու: «Մենք ունենք Արցախի հարց եւ այդ սուվերենության կորուստը, թե որքանով է անդրադառնալու այս հարցի վրա, պարզ չէ: Երկրորդը սահմանի հարցն է, Մաքսային միության հետ մենք սահման չունենք: Ունենք երեք խնդիր, իշխանության կորստի չափը, Արցախը հարցը եւ սահմանի խնդիրը»,- նշեց Մեսրոբյանը ավելացնելով, թե Հայաստանը հետաքրքիր երկիր է, մեզ մոտ ֆորսմաժորը նորմալ երեւույթ է դարձել:
«Ցանկացած պետության համար մեկ պարտականությունը, դա սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, բայց մեր հարգարժան իշխանությունները այն տվեցին ուրիշներին: Մենք Իրանի հետ ունենք ընդհանուր սահման ու գնացել հյուսիսներում թափառում ենք սահմանի համար: Ինչ ուզում ենք ասենք` միեւնույն է Արցախի հարցը մնում է օդում»,- վստահեցրեց Մեսրոբյանը՝ հավելելով թե այսպես շարունակելով՝ Արցախը քայլ առ քայլ կկորցնենք:
Մեսրոբյանի խոսքով` Ասոցացման համաձայնագիր փաստաթուղթը ուրեւէ մեկն առ այսօր չի տեսել, նա կոչ արեց իշխանություններին, որ եթե կա նման փաստաթուղթ, ապա թող դա դրվի սեղանին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ