Երգչուհի Սոնա Շահգելդյանը ցավագին է ընդունում իր հասցեին արված քննադատությունները, ավելին, նա նույնիսկ կարող է սպառնալ։ Այս անգամ Սոնան «մենամարտում» է ֆոտոլրագրող Արթուր Paparazzi Վարդանյանի հետ, որը, լսելով երգչուհու նոր՝ «Հարսի շոր» երգը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգիտեմ, սա մենակ ե՞ս եմ զգում, թե՞ իրոք Սոնայի ձայնը հարմար չի սենց երգերի համար…»։
Տեսնելով այս գրառումը՝ Սոնան զայրացել է ու հենց «Ֆեյսբուք»–ում պատասխանել Արթուրին. «Արթուր ջան, քեզ իրավունք չեմ տվել, որ քո կարծիքը գրես ու անիմաստ, եղավ։ Դու քո գործով զբաղվի, թե չէ կարողա իրոք վատ լինի եղա՞վ։ Այ քեզ բան, էդքան վատ ու նախանձ մարդ չի կարա լինի էլի, անուններ չտամ՝ ում գնա քննադատի օկ, ուղղակի ես արհամարհում եմ եւ չեմ պատասխանում»։
Արթուրն էլ իր հերթին փորձել է բարեհամբույր բացատրել, որ իր ֆեյսբուքյան էջում ինքն իրավունք ունի իր կարծիքը արտահայտել։ Սակայն Սոնան կրկին «զայրացել է»՝ գրելով. «էս երգս սաղ աշխարհնա սիրում ու մեռնում…»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև