Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական. Ձեզ ինչո՞ւ է թվում, թե նախագահը կամ մյուս ղեկավարներն այդքան հայրենասեր չեն, որ…

Սեպտեմբեր 11,2013 11:32

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

– Պարոն Մնացականյան, ըստ Ձեզ՝ Հայաստանը Մաքսայի՞ն միությանը պետք է անդամակցի, թե՞ Եվրամիությանը։

– Միանշանակ Մաքսային միությանը, պատճառն էլ այն է, որ մեր կապերը ՌԴ-ի հետ միշտ էլ եղել են, ու դա այսօր անհնար է հերքել… իհարկե ԵՄ-ի հետ մեր կապերը պահելով։

– Բայց ԵՄ-ն հրաժարվում է այդ դեպքում համագործակցել ՀՀ-ի հետ։

– Դե ժամանակը ցույց կտա, չգիտեմ, ամեն մեկը մի բան խոսում է, ու ինչ հիմքերով են ասում՝ չեմ հասկանում։ Ես կարծում եմ, որ պետք է սպասենք, ու ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։

– Իսկ Դուք ընթերցե՞լ եք ՄՄ-ին միանալու փաստաթուղթը, տեղյա՞կ եք, թե այն իրենից ինչ է ներկայացնում։

– Ուրեմն ՄՄ խնդիրներն ինչ էլ որ ներկայացնի, իմ կարծիքով… չնայած էլի եմ ասում՝ ժամանակի ընթացքում քննարկվելու են այդ խնդիրները, կներկայացվի եւ ԱԺ-ում, ինչպես արդեն խոստացավ ԱԺ նախագահը։ Ամեն դեպքում, իմ անձնական կարծիքն եմ ես ասում, որ մենք ամեն գնով պետք է ՌԴ-ի հետ մեր կապերը ամրապնդենք ու Եվրոպայի հետ էլ շարունակենք մեր համագործակցությունը։

– Տեսակետ կա, որ ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցելու դեպքում կորցնելու է իր անկախությունը…

– Ձեզ ինչո՞ւ է թվում, թե նախագահը կամ մյուս ղեկավարներն այդքան հայրենասեր չեն, որ մեր ինքնիշխանության հաշվին ինչ-որ բաներ անեն։ Եվ նման հայտարարություններ անելն ուղղակի, իմ կարծիքով, տեղին չէ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30