ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Sinquefield Cup» մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով 40-րդ քայլում ոչ-ոքի արեց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Գատա Կամսկու հակամարտությունն ավարտվեց առաջինի հաղթանակով:
Երրորդ տուրից առաջ միանձնյա առաջատարը Նակամուրան է՝ 2,0 միավորով, նրան հաջորդում են Կարլսենը՝ 1,5, Արոնյանը՝ 0,5 եւ Կամսկին՝ 0:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ