Լրահոս
Օրվա լրահոսը

«Մալխաս ջազ» ակումբի դեմ հայցը մերժվեց

Սեպտեմբեր 11,2013 11:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Սարգիս Բժիկյանի բողոքի քննությունը:

2010թ. բողոքաբերը նոտարական գրասենյակ էր գնացել՝ փոխառության պայմանագիր կնքել, իսկ «Մալխաս Ջազ» ակումբ-ՍՊ ընկերության համասեփականատերեր Վահագն Նիկողոսյանն ու Արսեն Սարգսյանը ըստ վերջինների, վճարել են Բժիկյանին՝ նրա Թումանյան 38 շենքի 15 բնակարանը ձեռք բերելու գումարը, գնելով նշյալ տարածքը:

74-ամյա Ս.Բժիկյանն նախորդ դատական նիստերի ժամանակ ասաց, որ գումարն ամբողջությամբ չի տրվել «Մալխաս Ջազի» կողմից, իսկ դատարանում էլ ներկայացրեց այն ապացույցները, որոնք հետազոտվել էին Հատուկ քննչական ծառայությունում քրգործի նյութերի նախապատրաստման ժամանակ:

Դատարան դատակոչվեցին ընկերության տնօրենը՝ Կարեն Մկրտչյանը, Կենտրոնի նոտար Ռոզա Սահակյանը, քննիչը:

Դատարանը մերժեց «Մալխաս Ջազ» ակումբի համասեփականատերերի դեմ բողոքը : Սարգիս Բժիկյանն մեր հարցին, թե բողոքարկելո՞ւ է դատական ակտը, ասաց, որ միանշանակ բողոք են բերելու դատական երկրորդ ատյան՝ ՀՀ վերաքննիչ դատարան:

Նշենք, որ անցյալ տարի ՀՔԾ-ն դատահետքաբանական փորձաքննություն էր նշանակել, որի ժամանակ պարզվել էր, որ համասեփականատերերի լիազորված անձի կողմից ներկայացված «ստացական» եւ «Օ Քեյ-2000» ՍՊ ընկերության կլոր կնիքով հաստատված փաստաթղթերը չնայած թվագրված են 15.03.2008թ, սակայն առկա գրառումներն ունեն 1-3 տարվա վաղեմություն, այսինքն, կատարվել են 2009թ.ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում:

Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ վաճառված բնակարանի գնի մի մասը՝ 86 միլիոն 260 հազար դրամը Ս. Բժիկյանին է փոխանցվել «Մալխազ ջազի» տնօրեն Կարեն Մկրտչյանի «գնված ապրանքի դիմաց»: Այս գործով, առկա էր նաեւ Ուկրաինայի Կիեւ քաղաքի բնակիչ ոմն Յուրի Իվանուշկոյի անունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30