Եղվարդի դատարանը երեկ 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց վերջին շրջանում ամենաօրիգինալ խարդախության հեղինակին՝ Համլետ Ղազարյանին։
Հիշեցնենք, որ նախկինում 10 անգամ ազատազրկված այս դատապարտյալը, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից զանգահարելով տարբեր մարզերի գյուղապետերին եւ ներկայանալով որպես տվյալ մարզի փոխմարզպետ, խաբեությամբ շարունակաբար տարբեր չափի գումարներ էր շորթել։
Իսկ գյուղապետերը, լսելով «փոխմարզպետի» անունը, միանգամից տվել էին խաբեբայի պահանջած գումարը։
Գյուղապետերից եւ ոչ մեկը դատարան չէր ներկայացել, թեեւ մի քանի անգամ ծանուցվել էին։ Նրանցից ոմանք դիմումներ էին ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ իրենք ամբաստանյալից որեւէ պարտքուպահանջ չունեն, եւ խնդրել էին նիստն անցկացնել իրենց բացակայությամբ:
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում