Ավագանու նիստի ընդմիջմանը միջանցքում «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին մոտեցավ ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը (Ծիտ Արմեն): Նա Սաֆարյանին համոզում էր, որ օրակարգի հետ կապված հարցեր չտա զեկուցողներին, քանի որ ինքը «հազար ու մի» գործ ունի եւ ուշանում է դրանցից։
Արմեն Սահակյան – Պարոն Սաֆարյան, քիչ հարցեր տվեք, հազար գործ ունենք։ Թողնենք գնանք էստեղից։
Ստյոպա Սաֆարյան – Մեր հիմնական գործը սա է։
Ա. Ս. – Սա գործ չի, հասարակական աշխատանք է։
Կարդացեք նաև
Ս. Ս. – Գլուխդ ինքնակամ չբերեիր հոգսի տակ դնեիր։
Ա. Ս. – Ես փող եմ կորցնում։ Իմ մի ժամը 150-200 դոլար փող ա նստում վրես։
Ս. Ս. – Ես էլ։ Իմ կյանքի մի վայրկյանն ավելին արժե։
Ա. Ս. – Էդ փողը քեզնից եմ ուզելու։
Ս. Ս. – Հաշիվը կներկայացնես։
Ա. Ս. – Քեզնից ստանալու եմ։
Ս. Ս. – Չես կարող։ Ոնց որ ես քեզնից չեմ կարող ստանալ։
Ա. Ս. – Էդ դու չես կարա։ Ես կարամ։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում