Ոմանք Մաքսային միությանն անդամագրվելու մասին լուրն ընկալել են որպես երկրի անկախությանն ուղղված լուրջ վտանգ: Իսկ ոմանք, հատկապես բիզնեսմեն ՀՀԿ-ականները, հարցին շատ ուրախ ու թեթեւ են արձագանքում: Եվրասիական միությունը նրանք ընկալում են որպես ՀՀ համուհոտով միրգն ու բանջարեղենը ռուսական շուկայում ավելի դյուրին ու մեծ շահույթով ռեալիզացնելու հնարավորություն:
ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Շատ լավ է, շատ լավ, մենք պետք է հաշվարկ անենք, թե մեր երկրից որքան բանջարեղեն ա արտահանվում եւ ուր ա գնում, մենք պետք է հաշվի առնենք, որ մեր բնակչության որոշ մասը վատ է ապրում, ինձ թվում ա` էստեղ ես վատ բան չեմ տեսնում, միայն լավը, մեր աշխարհագրական դիրքն ու երկրի վիճակն եմ հաշվի առնում»:
Ապա շարունակեց մտքերը՝ արդեն փոքր-ինչ «հավասարակշռված». «Ես նաեւ կողմնակից եմ Եվրոպայի հետ շատ ջերմ հարաբերություններին: Ես ուրախ եմ, որ Ամերիկայի մեջ էլ բարեկամներ ունենալու համար սա անկախության հետ ոչ մի կապ չունի: Ես մեծամասնական պատգամավոր եմ ու շատ ինֆորմացված: Մեր հիմնական ժողովուրդը Ռուսաստանի հետ առնչվում է տարիներ շարունակ, «նեուժե՞լի» դա մենք պիտի հաշվի չառնենք»:
ՀՀԿ-ական մեկ այլ գործարար-պատգամավոր էլ՝ ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը, իր հիացմունքն արտահայտեց բիզնես ոլորտում նոր դռներ բացվելու կապակցությամբ. «Մենք 90 տարի էդ շուկայում ենք, ու էդ շուկայում մեր ապրանքը ճանաչում են, իսկ որպեսզի Եվրոպայում ճանաչեն, մեզ պետք կլինի 180 տարի: Իսկ դուք պատկերացրեք, որ շատ գործարարներ կան, որ իրանց գործարանը ծախեն, եվրոպական շուկայում մի հատ խանութ չեն կարա դնեն»:
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում