Դանիային 0:1 հաշվով պարտվելուց հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հակիրճ էր պատասխանում լրագրողների հարցերին:
«Եթե երկու խաղի ընթացքում հինգ փոփոխություն ես կատարում եւ մի քանի անգամ խաղի պլան ես փոխում եւ հանդիպումն ավարտում ես տասը ֆուտբոլիստով, շատ բան ասել հնարավոր չէ: Տղաները խաղացին ամբողջ նվիրումով եւ դրա համար ես խաղից հետո շնորհակալություն հայտնեցի»:
Իսկ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորթեն Օլսենը ասաց. «Սա մեզ համար կարեւոր երեկո է: Ֆուտբոլիստները կատարեցին մարզչի առաջադրանքները, նրանք խաղադաշտում միմյանց լավ էին հասկանում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ