Իջեւան համայնքի ու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համաֆինանսավորմամբ սկսվել են խորհրդային տարիներին Իջեւանում կայացած սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակների նորոգման, արձանների պատվանդանների տեղադրման, քանդակների լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:
Իջեւանի քաղաքային զբոսայգու շատ քանդակներ բարբարոս վերաբերմունքի զոհ են դարձել, ջարդվել: Այդ ծրագրի արդյունքում քանդակները «երկրորդ կյանք» կունենան:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ քաղաքի Անկախության փողոցում, Տավուշի մարզպետարանից մինչեւ գորգագործական կոմբինատի շենքը գիշերային լուսավորության ցանց է անցկացվել: Գիշերային լուսավորության ցանց է կառուցվել նաեւ քաղաքային գերեզմանատնից մինչեւ Իջեւանի թիվ 3 դպրոց ձգվող տարածքում, սույն գործում ֆինանսապես աջակցել է այդ թաղամասի բնակիչ Հենրիկ Հովսեփյանը:
Սկսվել է Իջեւանի կենտրոնում շատրվանների նորոգման 26 միլիոն դրամանոց ծրագիրը, որից 12 միլիոն դրամ ներդրել է համայնքը, մնացածը՝ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը: Իջեւան համայնքի 10 միլիոն դրամ ֆինանսավորմամբ իրականացվում է քաղաքի Անկախության փողոցի մայթերի նորոգման ծրագիրը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ