«Նվագախումբը շատ երիտասարդ է, սակայն պրոֆեսիոնալ է, որոնց հետ միասին հանդես գալը մեծ երջանկություն է» ,-այսօր այս մասին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ասաց դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը` նշելով, որ առաջին անգամ է լինում Երեւանում եւ այս ընթացքում հասցրել է սիրել ու հիանալ քաղաքով:
Այսօր մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը: Համերգաշրջանի մեկնարկը երիտասարդական նվագախմբի հետ միասին տվեց դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը:
Վերջիններս միասին հանդես եկան Սերգեյ Սլոնիմսկի «Հրեական ռապսոդիա». կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, ինչպես նաև Չայկովսկի` Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր կատարումներով:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ իր խոսքում նշեց, որ դաշնակահարուհու հետ համագործակցումն առաջին անգամը չէ եւ ցանկություն կա կրկին համագործակցելու. «Այս 13-14 համերգների ընթացքում շատ ունեք միջազգային պայմանավորվածություններ, մենակատարներ, ովքեր կգան Հայաստան և մենք արդեն հրավիրված ենք միջազգային բազմաթիվ հռչակավոր փառատոնների, լինելու է շատ բովանդակալից շրջան»,-ընդգծեց Սմբատյանը:
Կարդացեք նաև
Ջուլիայի համար վերջինիս հետ աշխատելը շատ հաճելի է: Սիրում եւ բարձր է գնահատում Արամ Խաչատրյանի գործերը. «Ես չեմ կարծում, որ կգտնվի մի այնպիսի մարդ, ով առնչվում է երաժշտության հետ չսիրի կամ չնվագի Խաչատրյան»,-մեկնաբանում է դաշնակահարուհին:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ