Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիները ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպմանը բողոքեցին Սերժ Սարգսյանից

Սեպտեմբեր 10,2013 22:40

Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումից դժգոհ քաղաքացիներն այսօր Հայաստանում ԵՄ գրասենյակի առջեւ հանդիպեցին ԵՄ քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Կիրենկոյին:

Քաղաքացիները պարոն Կիրենկոյին իրենց դժգոհությունը գրավոր նամակով փոխանցեցին եւ խնդրեցին ուղարկել Բրյուսել՝ տեղեկացնելու, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ՀՀ նախագահն ընդունել է միայնակ, եւ այդ որոշումը Հայաստանի ժողովրդի որոշումը չէ:

Նրանք ԵՄ ներկայացուցչից նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք ԵՄ-ը  կատարում է գործողություններ՝  Հայաստանին  Ռուսաստանի ճնշումներից պաշտպանելու համար: «Որովհետեւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ճնշումների տակ արված հայտարարություն է: Այդ որոշումը  թող չընկալվի Հայաստանի հանրապետության որոշում, որովհետեւ գոնե Աժ- ի հետ համաձայնեցված չէ: Հայաստանում չի եղել հանրաքվե, միայն Սերժ Սարգսյանն է հայտարարել՝  չհարցնելով ժողովրդի կարծիքը».- ասաց ակտիվիստներից մեկը:

Պարոն Կիրենկոն ասաց, որ լիազորված չէ ակտիվիստների  հարցերին  պատասխանել, խոստացավ նրանց նամակը փոխանցել Բրյուսել եւ ասաց, որ հարգում է ՀՀ քաղաքացու կարծիքն արտահայտելու իրավունքը եւ հարգում է  ՀՀ կառավարության որոշումը:

«Մենք մտադիր չենք որեւիցե նահանջ թույլ տալ մեր սուվերենությանը հարցում,  առավել եւս մեզ դուր չի գալիս, որ մտնելու ենք մի միության մեջ, որտեղ մյուս երեք երկրները կոռումպացված, ժողովրդավարությունից հեռու, մարդու իրավունքներ չհարգող երկրներ են: Ավելի ցանկալի կլիներ, որ Հայաստանը լիներ քաղաքակիրթ երկրների միությունների հետ: Ասում են, սահմաններ չեն լինելու Մաքսային միության անդամ երկրների համար, բայց Ռուսաստանում մի մարզից մյուս մարզ անցնելու համար մարդիկ սահմանի վրա կաշառք են տալիս, դա խայտառակ միություն է»,- կարծիք հայտնեց ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը:

 

Մանրամասները ավելի ուշ՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hakob says:

    ինչքան մեղք եք… սրանք էն ժամանակվա ռուսամոլներն էին, որ հիմա էլ եվրոպամոլ են դառել… ամոթ ա, մի քիչ թասիբ ունեցեք: Բրյուսել նամակ են ուղարկում…
    Իսկ դուք՞ , որիշ էլ գրելու բան չունեք՞, սաղ օրը ռուս ոի ղազախ եք հայոյում ստեղ… Ռուսը , ղազախը ու բելոռուսը կոռումպացված են, իսկ եվրոպան քաղաքակիրթ, հարգող մարդու իրավունքը… տո սկի խաբար եք՞ թե ինչից եք խոսում , այ …

  2. Հոպ says:

    Ողորմելիներ… եթե մոռացել եք Կիպրոսը…Ուշքի եկեք, ԱՄՆ-ի հետ միասին ԵՄ-ի գլխավոր երկրները ինչ արեցին Իրաքում, անեկդոտի նման` կտրեցին, նոր հաշվեցին… Նույնն էլ ուզում են անել Սիրիայի հետ … Մի քեղեցիկ օր էլ կանեն Հայաստանի հետ, եթե դա բխի Թուրքիայի շահերից…

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/10/384301/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30