Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի «Բացարձակ ժողովրդավարությունը»

Սեպտեմբեր 10,2013 22:31

«Ժողովրդավարություն նշանակում է՝ ժողովուրդն է կառավարում, զարգացնելով մարդու իրավունքների գաղափարը, չեմ ասում գտել եմ լավագույնը: Գտել եմ մի բան, որը մինչև այսօր գտնված չէ, բայց տրամաբանորեն կապված է առանցքային գաղափարի հետ», հայտարարեց Ազգային Ինքնորոշում Միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած քննարկում-դատավարություն ընթացքում:

Քննարկումն ընթանում էր Պարույր Հայրիկյանի հեղինակած՝ «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» մոդելի շուրջ: Հանրային քննարկումները տեղի են ունենալու երեք օր՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին  քննարկում-դատավարությունների տեսքով, իսկ սեպտեմբերի 12-ին՝ կլոր սեղան-ամփոփում:

Քննարկումների թեման էր՝ բացարձակ ժողովրդավարություն երազա՞նք, թե միջոց:  Ամերիկյան ընտրական իրավունքի մասնագետ Վրեժ Զատիկյանը և Վարուժան Տեր-Տրիբունյանը կարծում էին, որ բացարձակ ժողովրդավարությունը միջոց է, իսկ ուսանողներ Ասյա Խալաթյանը և Յուրա Հակոբյանը երազանք էին համարում այն:

Քննարկում-դատավարության ընթացքում կողմերը ներկայացրին իրենց տեսակետները և իրար հարցեր ուղղեցին և պատասխանեցին ներկաների հարցերին: Դատավարության կողմերը, ինչպես նաեւ մյուս ներկաները մեկնաբանեցին ուղղված հարցերը, որին հաջորդեց դատավորների դերում հանդես եկող հանդիսատեսի քվեարկությունը:

Վրեժ Զատիկյանը իր խոսքը բացեց «Սահմանադրության» առաջին գլխի առաջին և երկրորդ հոդվածներով՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Այնուհետև ներկայացրեց «Բացարձակ ժողովրդավարության» մի քանի ծրագիր, որոնք են ընտրությունների չանցած թեկնածուին հնարավորություն կտան իր ձայները տալ հաղթած թեկնածուին, որպեսզի ժողովրդի ձայնը չկորի, և պառլամենտական ընտրությունները անցկացնել երկու տարին մեկ: Մինչդեռ հակառակ կողմը ներկայացնող Յուրա Հակոբյանի կարծիքով, այդ «Բացարձակ ժողովրդավարությունը» կբերի համատարած այլասերության և քաոսի:

Դատավարության վերջում «դատավորները» քվեարկեցին. 27 հոգի կողմ էր «Բացարձակ ժողովրդավարությանը» որպես միջոցի, 7-ը՝ որպես երազանքի և 1-ը ձեռնպահ էր:

 

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30