Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու հին ու նոր իշխանությունների միջև սկսվել է դաժան պայքար քաղաքի ամենաեկամտաբեր բիզնեսի՝ ավտոկայանատեղերի կազմակերպման համար:
Գյումրու ներկայիս իշխանությունները դատի են տվել Վարդան Ղուկասյանի մերձավորին` Տարոն Գասպարյանին `պահանջելով չեղյալ համարել քաղաքի նախորդ իշխանության կողմից նրան 99 տարով վարձակալության հանձնված հողատարածքների համար կնքված պայմանագրերը: Վերջինս այդ հողատարածքներում ավտոկայանատեղեր է հիմնել` մեծ գումարներ աշխատելով: Այս վեճը այժմ լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց խնդիրը. «Քաղաքապետարանը հայց է ներկայացրել, քանի որ այսօր չարաշահումներ են տեղի ունենում այնքանով, որքանով ավագանու կողմից հաստատված 14 միլիոն դրամը, որը պետք է վճարովի ավտոկայանատեղերից քաղաքի բյուջե մուտքագրվի և ծախսվի համայնքի կարիքների համար, ընդամենը մեկ անձի կողմից անհիմն կերպով սեփականացվում է: Դրա համար հիմք է հանդիսացել հողի կառուցապատման իրավունքով պայմանագրի կնքումը: Իհարկե, այս հարցն ունի և իրավական և բարոյական նկարագիր. ես առաջին հերթին ուզում են ներկայացնել բարոյական նկարագիրը, որպեսզի իրավական մեկնաբանության ժամանակ ավելի ըմբռնելի լինի: Ընդհանուր օգտագործման հողամասերը, որոնք Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով է նախատեսվում, տրվում է միայն կառուցապատման իրավունքով: Դրա նպատակը ո՞րն է, կառուցապատման նպատակով տրամադրված հողամասը, որպես կանոն, ընդհանուր օգտագործման է, այսինքն համայնքի յուրաքանչյուր քաղաքացի էդ հողամասից օգտվելու հավասար մատչելիության իրավունք ունի: Մեկը մյուսի հանդեպ առավելություն չունի, և որևէ մեկը չի կարող ասել, դրա համար օրենսդիրը արգելել է վարձակալության տալ ընդհանուր օգտագործման հողամասը, որպեսզի վարձակալը չասի` իմ վարձակալության իրավունքից է բխում, և եթե էդ տարածքով քայլեցիր, ինձ փող պետք է տաս, կամ մեքենադ կանգնեցրեցիր, ինձ փող պետք է տաս, այսինքն` անաշխատ եկամուտով զբաղվի: Հենց էդ պատճառով կառուցապատման իրավունքով է տրվել ընդհանուր օգտագործման տարածքը, որը իր մեջ ենթադրում է հետևյալը.կառուցապատել էդ տարածքը , այսինքն` ներդրում կատարել և օգտագործել էդ գույքը, ոչ թե հողը: Էսօր ի՞նչ է տեղի ունենում, ընդամենը հողը օգտագործվում է ավտոկայանատեղի նմանակող իմիտացիայով և փող է վերցվում և դա անձնական սեփականություն է համարվում» , -ասաց Գուրգեն Մալխասյանը:
Aravot.am–ի այն հարցին`հաշվարկե՞լ են` ինչքան վնաս է հասցնում Տարոն Գասպարյանը համայնքին, փոխքաղաքապետն ասաց`առնվազն 14 միլիոն դրամ, սակայն, ըստ նրա, երբ համայնքը սկսի օգտագործել ու իրական փաստեր ձեռք բերի այս բիզնեսի եկամտաբերության մասին, վերջնական թիվը կհրապարակի հենց այդ ժամանակ: Հիշեցնենք, կան տեղեկություններ, որ Տարոն Գասպարյանի անվան տակ այդ 15 ավտոկայանատեղերը աշխատեցնում է հենց Վարդան Ղուկասյանը, շահույթը գնում է նրա գրպանը: Մինչդեռ, ըստ փոխքաղաքապետի, ավտոկայանատեղին միայն ու միայն պիտի ծառայեցվի ի շահ համայնքի, քանի որ դա հանրային օգտագործման տարածք է, և այդտեղից ստացած եկամտով պարտավոր են հոգալ հանրության կարիքները:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամենամեծ գրպանահատը Մալխասյան Գուգոն է, որ քաղաքապետարանում աշխատանքի ընդունելու համար բազարով 2000-ից կիջնի 600 դոլարով մարդ է ընդունում աշխատանքի, իրա տղու ՝մարդասպան ու բանակից թռած տղու մասին մոռացել է ինքը? գիտե չենք հիշե, որ վարպետ Վարդգեսին գցեց ավտոյի տակ, խեղճ մարդը մեռավ , իսկ ինքը իրա բութ տղուն թաքցրեց, էդ տղեն էլ անչափահաս էր, քաղաքապետարանը տակ զարկե վրա է հանել, հախեր է որ կֆռցնե ու դաժե առևտրի բաժնի պետի վզին դրելէ ավտոկայանտեղերից հախեր հավաքելու հմար,ըդոր հմար էլ հմի դատեր է սկսել, էդ Մալխասյան Գուգոյի վարքի մասին հեչ բան չկա ըսելու? էդ բուլվարոնու աղջիկներին օր կբերե քաղաքապետարան գործից հետո ժղլվիգը, ինքը չի խոսա, գիտե մարդիկ չիդեն քաղաքապետարանը դատարան է սարքե, սաղ օրը վարույթներ կենե, ում կենե, ինչի ինքը դատավոր է օր կենե? Տո, այսինքնս, իրա պես…… ինչ սենք, իրա շեֆին պես բանմ է