Սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է համացանցում հայտնված մի տեսանյութ, որում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարց է ուղղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեսագրությունն արված է 2012 թվականի փետրվարին:
Արա Աբրահամյանը Պուտինին ասում է, որ Ռուսաստանում կա 2,5 միլիոն հայ, որոնք կիսում են իր հայացքները: «Իսկ Հայաստանում քանի՞ հայ կա»,- հարցնում է Պուտինը: Արա Աբրահամյանն ասում է, որ Հայաստանում «3,2 միլիոնից մի քիչ ավելի հայ կա»: «Դա հայկական գնահատականներով: Մեր տվյալներով՝ ավելի քիչ»,- հակադարձում է Պուտինը:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝