Նախորդ շաբաթ հասարակությունը տեղեկացավ, թե կառավարության դիմաց Ազգային անվտանգության ծառայության պետը ինչ բառերով է շփվում Հայաստանի քաղաքացու հետ։ «Արա, էշ ա, ինչի՞ ես գոռում, այ ոչխար»,-ասել էր ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը։
ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանը չի ուզում իմանալ, թե ով է քաղաքացուն անվանել էշ կամ ոչխար, ինքը չի ուզում քննարկել պետական պաշտոնյայի վարքագիծը. «Հիմա համբալ, թե ոչխար, ասում եմ դա ԱԺ պատգամավորին հարց տալու չեմ կարծում որ բան ա, ես քաղաքական գործիչ եմ»։
Գործարար պատգամավորը չի պատրաստվում հանդես գալ հարկատուի հաշվին աշխատավարձ ստացող եւ նույն հարկատուին վիրավորող Գորիկ Հակոբյանի հրաժարականի պահանջով . «Նման հարցով դիմում եք այն մարդին, ով նման վարքագիծ է դրսեւորել»։
Մանրամասները՝ այստեղ