Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցությունը քաղաքապետարանից Փակ շուկայի վերակառուցման իրավական հիմքերն է պահանջել․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2013 19:47

Aravot.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը, որը Երեւանի ավագանու անդամ է, ասաց, որ անթույլատրելի էր պատմական հուշարձանների ցանկում գրանցված կառույցն այդպիսի վերաբերմունքի արժանացնել: Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ-ն մի շարք հարցադրումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան պահանջելով Փակ շուկան Փակ շուկան վերակառուցելու իրավական հիմքերը:

Մեր հարցին, թե Փակ շուկայի տնտեսվարողը պատրաստվում է մոտ օրերս հանդիսավոր պայմաններում բացել շուկան, արդյոք ուշացած չէ՞ ԲՀԿ-ի այդ քայլը եւ ինչու, լինելով Երեւանի ավագանում, խմբակցությունը ավելի շուտ չէ նախաձեռնել այդ հարցի քննարկումը տիկին Պողոսյանը պատճառաբանեց, որ քաղաքապետարանի հետ հարցուպատասխանը բավականին երկարատեւ գործընթաց է, բացի այդ ավագանին արձակուրդում է եղել:

 

Թամար Պողոսյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30