Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիներն օգտագործում են Հակոբ Ինջիղուլյանի գերի ընկնելու հանգամանքը»

Սեպտեմբեր 10,2013 19:03

ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանի կարծիքով ադրբեջանական կողմը օգտագործում է Հակոբ Ինջիղուլյանի` գերության մեջ գտնվելու փաստը` միջազգային հանրության առջեւ Հայաստանին վարկաբեկելու համար:

Aravot.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներին հայ ռազմագերու տված ու համացանցում տարածված հարցազրույցներին` Կամո Հովհաննիսյանը նկատում է, որ ադրբեջանական կողմը այդկերպ ընդամենը իր քարոզչական մեքենան է աշխատեցնում`աշխարհի առաջ  հայերին ու Հայաստանը բացասական երանգներով ցույց տալու համար:

«Ադրբեջանական կողմը փորձում է քարոզել, աշխարհի աչքին փորձում է մեզ` հայերիս, մեր բանակը վարկաբեկել, այսինքն` նա հնարավոր բոլոր տարբերակները փորձում է օգտագործել` մեր տնտեսությանը վնաս տալու, մեր վարկանիշը գցելու,մեր հասարակ քաղաքացու հոգեբանության վրա ազդելու համար: Հակոբ Ինջիղուլյանի գերի ընկնելու հանգամանքը եւս առիթ է»,-ասում է Կամո Հովհաննիսյանը:

Նա նկատում է, որ հայ ռազմագերու հետ կարող են եւ աշխատել են հատուկ ծառայություններ, վախեցրել, ահաբեկել նրան:

«Հակոբ  Ինջիղուլյանի հետ կարող են եւ աշխատել են հատուկ ծառայություններ,  հնարավոր է, որ անգամ փորձել են վախեցնել` եթե վերադառնաս Հայաստան, քեզ կդատեն: Այդ համատեքստում չի բացառվում, որ անգամ կարող են համոզած լինել, որ Հակոբը հանձնվի 3-րդ երկիր, ստանա փախստականի կարգավիճակ: Այս եւ Հակոբ Ինջիղուլյանի բերանից հնչած ցանկացած ծրագրավորված հակահայկական միտք ուղղված է հենց Հայաստանի ու հայերի դեմ»,-ասում է Կամո Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ քայլերը լրատվական պատերազմի մի մասն են կազմում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30