Ֆուտբոլի Հայաստանի երկրպագուների FAF ակումբը այս պահին Մաշտոցի պուրակում պատրաստվում է երթով ուղեւորվել դեպի «Հրազդան» մարզադաշտ, որտեղ ժամը 20:00-ին կայանալու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա խաղը:
Երկրպագուները «լավ մարզավիճակում» են եւ պատրաստ են ամբողջ հոգով ու սրտով աջակցել մեր ընտրանուն: Նրանց խոսքերով, իրենք դարպասապահի հետ միասին պաշտպանելու են դարպասը, պաշտպանների հետ՝ դիմակայելու են մրցակցի գրոհներին, կիսապաշտպանների հետ կազմակերպելու են մեր թիմի հաղթանակը եւ հարձակվողների հետ՝ գոլ են խփելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ