Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան․ «Եվրոպա մենք գնացել ենք, գնում ենք եւ գնալու ենք»

Սեպտեմբեր 10,2013 18:35

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը՝ ԱԺ-ում

 

Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հետո ոմանք իբր հայտնվեցին շոկային վիճակում:
Ուրեմն` հարցնեմ, իսկ մինչ այդ ինչո՞վ էիք զբաղված,արդյոք չէիք մտածում, թե Հայաստանն ի՞նչ է անում ԱՊՀ-ում, ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, էս Բորդյուժան ինչու՞ է անընդհատ գնում-գալիս, Հայաստան-Ռուսաստան համագործակցության հանձնաժողովում ի՞նչ հարցեր են քննարկվում, Գյումրիի ռազմաբազան ի՞նչ դեր ու նշանակություն ունի:

Լավ, գոնե ձեզ նեղություն տայիք,հանրապետության նախագահի հարցազրույցները կարդայիք, հասկանալու համար, ի՞նչ է նշանակում, երբ ռուսական ԶԼՄ-ներից մեկի հարցին ի պատասխան ասվում է․ «Մենք կողմ ենք անդամակցել ՄՄ-ին, բայց մեզ ոչ ոք չի հրավիրել»:

Այս բեմականացված շոկ ու վրդովմունք ի պատճառները պարզ են՝ գործ է, անում են, քաղաքականություն է, ընդդիմություն եւ չ-ընդիմություն ենք, բա մի բան չասե?նք:
Սա է, մանավանադ, նոր սկսված աշունը ավանդույթները շարունակելով խոստանում է թեժ լինել, մեր գործընկերներն էլ ակտիվացել են, իրենք էլ հասկանալով, որ իրենց արածը ոչ թե անհամաձայնություն է կամ դժգոհություն, այլ` իմիտացիա, քաղաքական բեմականացում:

Մոտ երկու ամիս առաջ, երբ նախագահը խոսեց ոչ թե «կամ-կամ»-ի, այլ` եւ-եւ»- ի մասին, էլի ընդվզողներ չեղան, սա էլ՝ հատուկ կարգով:

Չփորձենք մրցել, թե ով է ավելի եվրոպացի կամ եվրոպական ուղղվածության, քանի որ ցանկացած եվրոպական սիրուց եւ մղումից առավել, հասկանում ենք, թե ինչն է մեզ համար կարեւոր առաջին հերթին.
Ապահով եւ անվտանգ Հայաստան՝ առաջին հերթին:
Ապահով եւ առանց պատերազմի Արցախ՝ առաջին հերթին:
Դիվերսիֆիկացված տնտեսություն` առաջին հերթին:
1992 թվականին, երբ մեզնից յուրաքանչյուրն իրեն անասելի անկախ էր զգում եւ հպարտությունից պայթում էր, քանի որ այլեւս ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր,մեկ էլ պետական հեռուստատեսությամբ ցույցադրեցին երկրի նախագահին, ով Բորիս Նիկոլաեւիչ Ելցինին բարեկամական ժպիտալով ստորագրում էր Հայաստան-Ռուսաստան համագործակցության հայտնի պայմանագիրը, որը հետո թարմացվեց արդեն 97-ին, իսկ միայն վերջերս 49 տարով երկարացվեց:
Մեկնաբանություններ պե՞տք են, թե՞ երևակայությունը կբավականացնի պատճառներն ու հետևանքները տարբերելու համար:

Ուրեմն, շատ եմ խնդրում՝թատրոնը պահեք ավելի ան-լուրջ առիթների համար, այդպես ջանասիրաբար մի փորձեք խաղալ ազգային ու պետական շահերի ու ազգային նպատակների հետ, իսկ կուսակցական եւ անձնական խնդիրները մի փորձեք լուծել մեր երկրի անվտանգության հաշվին:

Այս դահլիճում նրանից դուրս շատ ավելի եվրոպացի, եվրոպասեր եւ դեպի Եվրոպա մղվողներ կան, քան աղմկողների մեծամասնությունը, բայց ռեալ-պոլիտիկն այլ բան է եւ նրա հետ հաշվի չնստելը կարճատեսություն է: Իսկ դեպի Եվրոպա մենք գնացել ենք, գնում ենք եւ գնալու ենք, պարզապես հասնելու ենք ոչ թե այսօր, այլ՝ վաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է այս կինը, ո՞նց է թփով տոլմա փաթաթում:

  2. Mika says:

    Խոսքիցդ երևում է, թե ինքդ քեզ ինչքան նեղություն ես տվել, խեղճ հանրապետական….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30