Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան․ «Ես դեմ եմ հետադիմական ու դեպի ճահիճ տանող ճանապարհին»

Սեպտեմբեր 10,2013 18:26

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում

2013 թվականի սեպտեմբերը սկսվեց փոփոխություններով: Այո՛, փոփոխությունների սպասումը բոլորիս մոտ վաղուց կար, հատկապես կար հույս, որ կլինեն փոփոխություներ լճացած պետական բյուրոկրատիայում, բայց ստացանք լրիվ այլ բան: 2001 թվականից Հայաստանի սկսած իրական եվրոինտեգրման գործընթացը դե ֆակտո կանգնեցվեց կամ առնվազն լրջորեն հետ շպրտվեց: Այո՛, 2001 թվականին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպական Խորհրդին և ստանձնեց իր օրենսդրական դաշտը եվրոպականացնելու պարտավորություն: 2004 թվականից միանալով Եվրոպական Նոր Հարևանության ծրագրին՝ Հայաստանը պարտավորվեց պետական ինստիտուտների եվրոպականցման գործընթացը խորացնել, իսկ 2008 թվականից միանալով Արևելյան Գործընկերության ծրագրին՝ գնում էինք Ասոցացման և մեր տնտեսական ինստիտուտների արդիականացմանը՝ դառնալու համար 700 միլիոն բնակչություն ունեցող, որակական չափանիշներով ամենագրավիչ և ապահով շուկայի մաս:

Իսկ ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին: Հայաստանը փաստորեն հայտարարեց, որ անցած տասնամյակի ուղին ճիշտ չէր: Այն ամենը, ինչի մասին այդքան երկար խոսել ենք, ինչի ուղղությամբ տարբեր գերատեսչություններ լավ կամ վատ, բայց աշխատել են, սխալ էր: Մինչդեռ ոչ ոք չի կարող ասել, որ արդյունքներ չունեինք: Շատ ունեինք: 2 տարի  տեսնում էինք, որ ոստիկանությունը փոխվում է. դանդաղ, դժվարությամբ, բայց փոխվում է, իսկ սեպտեմբերի 3-ից հետո ունենք նորից հին ոճով ծեծեր: Տեսնում էինք, որ երբ կա համատեղ պահանջ մեր քաղաքացիների կողմից, ապա մեծ ջանքերի շնորհիվ, բայց, այնուամենայնիվ, պահանջի ձայնը լսելի էր դառնում: Իսկ հիմա կրկին նկատվում է, որ զրպարտումները և ճնշումները սկսվում են: Ու այսպես շարունակ: Դժվար չի կանխատեսել, որ վերջին  տարիներին մեր երկրի թերևս ամենամեծ ձեռքբերումը, բավականին լայն բացված մամուլը, ևս երկար այսպես չի մնա:

Շատերն են ասում, թե Մաքսային միությանը միանալը զուտ տնտեսական դաշտում է և կապ չունի ու չի ունենա հասարակական-քաղաքական կյանքի ու բարեփոխումների հետ: Չեմ հավատում դրան: Անհնար է, որ չունենա: Դեռ չանդամագրված ունենք, էլ ուր մնաց դրանից հետո չլինի:

Ես դեմ չեմ անվտանգությանը, շատ լավ հասկանում եմ՝ խոսքը ինչի մասին է: Ես դեմ չեմ տնտեսական շահավետությանը, եթե, իհարկե, ինչ-որ մեկը կարողանա դա հոդաբաշխ ներկայացնել ու ապացուցել: Ես դեմ եմ հետադիմական ու դեպի ճահիճ տանող ճանապարհին: Ցավոք, մենք կազմ ու պատրաստ և շատ պատրաստակամ արդեն իսկ մտել ենք այդ ճանապարհը, ու դրանից հեռու մնալու ցանկություններ էլ առանձնապես շատ չի երևում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30