Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնետնե՛ր, մակաբույծնե՛ր, ուտիճնե՛ր». Պապարացիների «հետապնդումներն» ու հայտնիների արձագանքը

Սեպտեմբեր 10,2013 18:31

Հանրահայտ դերասանուհի Քրիստին Ստյուարտը միշտ էլ աչքի է ընկել պապարացիների հանդեպ իր կոպիտ վերաբերմունքով: Նման դեպքերը երբեմն սկանդալների են վերածվել: Երբ մի անգամ Կալիֆորնիայում պապարացիները հարցրեցին, թե ինչու է նա այդքան կոպիտ իրենց հանդեպ, դերասանուհին պատասխանեց. «Որովհետև դուք, բոլորդ, աղբի կտոր եք և արժանի չեք շնչել այն օդը, որ ես եմ շնչում»: Վերջերս էլ՝ այս տարվա հուլիսին, երբ դերասանուհին մեկնել էր Փարիզ՝ նորաձևության շաբաթին, համբերությունից դուրս է եկել: Նա չէր սպասում, որ ամենուր իրեն կշրջապատեն լրագրողները, երկրպագուներն ու պապարացիները: Նա դուրս է եկել ափերից և գոռացել է պապարացիներին. «Առնետնե՛ր, մակաբույծնե՛ր, ուտիճնե՛ր»: Հաղորդում է popcornnews.ru-ն 

Պապարացիները սիրում են նաև հայտնի աստղերին լուսանկարել այն ժամանակ, երբ նրանք մերկ են: Այդպիսի լուսանկարները բավական թանկ են վաճառվում: Չնայած Ռիհանան միշտ էլ համարձակ է հագնվել՝ ցուցադրելով իր բարեմասնությունները, մերկ լուսանկարվել է հեղինակավոր ամսագրերի շապիկների համար, սակայն հանրության շրջանում բավական շատ քննարկման առարկա դարձավ, երբ անցյալ տարի պապարացներից մեկը երգչուհուն լուսանկարեց հագնվելիս՝ պատուհանի մոտ կանգնած: Բանն այն է, որ անցյալ տարի Ռիհաննան որոշել էր ամանորյա տոներն անցկացնել իր սիրելիի՝ Քրիս Բրաունի հետ: Նա տեղափոխվել էր Բարբադոս կղզի: Սուրբ ծննդյան տոնի առիթով Քրիսը Ռիհաննային նվիրել էր ոսկյա վզնոց, իսկ երգչուհին նրան՝ ոսկե ապարանջան:

Ավրիլ Լավինը նոր-նոր էր սկսել ընկերություն անել Բրոդի Ջեների հետ, երբ պապարացիները նրանց «բռնեցրին» լողափին: Նրանք հանգստանում էին Մալիբուում: Ավելի ուշ պարզվեց նաև, որ զույգը, ի նշան սիրո, դաջվածք է արել մատներին: Հետագայում Բռոդի Ջեները դաջվածք արեց նաև բազուկի վրա, իսկ Ավրիլը՝ կրծքի մոտ: Հայտնում է gallery.newsme.com.ua:

Համացանցում շատ են տարածված նաև պապարացիների կողմից հայտնի աստղերի՝ առանց դիմահարդարման լուսանկարները: Հաճախ թիրախում Բրիթնի Սփիրսն է: Վերջերս պապարացիները երգչուհուն լուսանկարեցին մի շապիկով, որի վրա գրված էր «սրտով վայրի»: Լուսանկարում երգչուհին առանց դիմահարդարման է, անփույթ վիճակում: Արտասահմանյան մամուլում շատ են քննարկում, որ Բրիթնին եթերից այն կողմ չի հետևում իր արտաքին տեսքին: Սակայն կարծիք կա նաև, որ նա ուզում է ապրել շարքային մարդու կյանքով: Հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհին ասել է, որ իր երկու որդիներն ամաչում են իր համար: Նա պատմել է, որ երեխաները իրենց ընկերների ներկայությամբ իր նկատմամբ սեր ու ջերմություն չեն ցուցաբերում: Երգչուհի Բրիթնի Սփիրսն այժմ համարվում է օրինակելի մայր: Կարծես, թե անցյալում են մնացել երեխաների և իր՝ որպես մոր առնչվող քննադատություններն ու սկանդալները ՝մասնավորապես այն, որ նա դավաճանել էր ամուսնուն նրա եղբոր հետ, անզգույշ էր եղել երեխայի նկատմամբ և այլն:

Պատրաստեց ՝ Նազենի Բաղդասարյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30