Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-ն կստորագրի՞ Ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ. Արամ Սաֆարյանի տեսակետը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2013 17:49

«ԼՂՀ մասնակցությունն այդ պրոցեսներին շատ կարևոր հարց է: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները երբևէ չեն անի քայլ, որը կհակասի ԼՂՀ–ի փաստացի անկախությանն ու անվտանգության երաշխիքներին»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ԼՂՀ անվտանգությո՞ւնն էր հիմնական պատճառը Մաքսային միությանն անդամակցության որոշում կայացնելու հարցում` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանական թևից հնչում էին հավաստիացումներ, որ առանց ԼՂՀ-ի` Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը վիճահարույց է , այսպես պատասխանեց քաղաքական վերլուծաբան, ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանը: 
Ըստ նրա` Մաքսային միությանը` ՀՀ անդամակցման գլխավոր խթանը մեր տնտեսական զարգացման մտահոգությունն է:
Հետաքրքրվեցինք` ի վերջո, Ասոցացման համաձայնագիրը ՀՀ-ն կստորագրի՞, թե՞ ոչ: Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Դժվարանում եմ կանխատեսումներ անել, բայց նույնիսկ անդամակցելով Մաքսային միությանը և դառնալով ապագա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամներից մեկը` ՀՀ-ն մի շարք պատճառներով շարունակում է գտնել հնարավորություններ իր հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ- ի հետ բարելավելու համար: Սա Հարավային Կովկասում մեր անվտանգության բանաձևի կարևորագույն տողն է լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սանչո says:

    Ապրես Արամ մի անգամ մեխին խփելուց հետո եկրորդը պիտի նալին խփես:

    Ապրես Արամ մեկ-երկու, մեկ-երկու մեկ-երկու, մեկ-երկու …..

    Ու ոչ մի թշնամի էլ չես ունենա՝ քանի որ ամեն ինչին էլ կողմնակից ես:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30