Լրահոս
Օրվա լրահոսը

«HRW»-ը Սիրիային է մեղադրում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մեջ

Սեպտեմբեր 10,2013 17:16

«Ամերիկայի Ձայն»«Human Rights Watch». «Հարձակման իրականացման համար Սիրիայի ընդդիմությանը ներկայացվող մեղադրանքներն անհիմն են և չեն համապատասխանում կազմակերպության կողմից ստացված ապացույցներին»

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայի իշխանությունները «գրեթե անկասկած պատասխանատու» են հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած՝ քիմիական զենքի կիրառմամբ հարձակումն իրականացնելու համար:

Կազմակերպության կողմից երեքշաբթի օրը հրապարակված նոր զեկույցի համաձայն, հարձակման իրականացման ժամանակ օգտագործված հրթիռների տեսակը, հարձակման վայրում արված լուսանկարներն ու տեսագրությունները, ինչպես նաև տուժածների և բժիշկների հետ անցկացված հարցազրույցները վկայում են այս հարձակմանը Սիրիայի կառավարական ուժերի մասնակցության մասին:

«Human Rights Watch»-ի համաձայն, այս հարձակման իրականացման համար Սիրիայի ընդդիմությանը ներկայացվող մեղադրանքներն անհիմն են և չեն համապատասխանում կազմակերպության կողմից ստացված ապացույցներին:

Կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Փիթեր Բուքերթն ասել է, որ այս հարձակումը պետք է «նոր ուղղություն հաղորդի քիմիական զենքի օգտագործման կանխարգելման և Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության շուրջ միջազգային հանրության քննարկումներին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին, արձագանքելով ԱՄՆ-ի իր գործընկեր Ջոն Քերիի խոսքերին, ասել էր, որ Մոսկվան կաշխատի ստիպել Սիրիայի իշխանություններին միջազգային այնպիսի վերահսկողության տակ դնել քիմիական իր զենքերը, որպեսզի դրանք հնարավոր լինի ոչնչացնել:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը հավանության է արժանացրել Ռուսաստանի կողմից առաջադրված ծրագիրը՝ ասելով, որ դրա իրականացման միջոցով հնարավոր կդառնա, իր խոսքերով, «խուսափել ԱՄՆ-ի ագրեսիայից»:

ԱՄՆ-ի անվտանգության գծով ազգային խորհրդատուի տեղակալ Թոնի Բլինքենը, արձագանքելով Ռուսատանի առաջարկին, ասել էր, որ Միացյալ Նահանգները «ուշադիր կուսումնասիրի» Ռուսաստանի այդ նախաձեռնությունը:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30