«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում հակադրվեց այն կարծիքին, թե Հայաստանում մտքի, գաղափարների ճգնաժամ կա, դրա համար էլ կինոն չի զարգանում: Նա իբրեւ ապացույց փաստեց, որ վերջերս Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացված «Բաց դռներ» նախագծին 5 նախագիծ Հայաստանից է ընտրվել, նույնքան էլ Վրաստանից, այն դեպքում, երբ վրացական կինոյի վրա արվող պետական ներդրումները 2-2,5 անգամ ավելի շատ են:
Կինոքննադատի ասելով, կինոյի զարգացմանը եւ կինոգործունեությանը խոչընդոտում է «Կինոյի մասին օրենքի» բացակայությունը, ինչը տարակուսանք է առաջացնում նաեւ «դրսի» հնարավոր գործընկերների մոտ:
Րաֆֆի Մովսիսյանի զրույցի մանրամասների մասին՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ