Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սահակյան. «Լորետա Բարսեղյանը չի ասել՝ Սուրիկ, էս ինչ արեցիր»

Սեպտեմբեր 10,2013 16:34

Այսօր հրավիրած ասուլիսում Խաչատրյանների փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ «սա պրիմիտիվ գործ է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք պատճառն այն չէ՞, որ Դուք այստեղ, որպես փաստաբան, ըստ էության գործ չունեք, գործի մեծ մասն արել է Սուրիկ Խաչատրյանը՝ իր դերով: Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Ես շատ մեծ դեր ունեմ: Ես լավ փաստաբան եմ: Եթե ինձ հետ նման բան պատահի՝ անպայման կներգրավեմ նաեւ Ալումյանին, Ալումյանն էլ է լավ փաստաբան»:

Խաչատրյանների փաստաբանը մեկ հայտարարություն էլ արեց. «Այս գործով Ալումյանը չի կարող հասնել հաջողության: Մենք ենք ճիշտը, ոչ թե Ալումյանը»:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պատմում էր ձայնագրության մեջ մի դրվագի մասին, ըստ որի. «Լորետան գոռում էր՝ Սուրիկ, էս ինչ արեցիր, բա ասում էիր, սենց բան էլ չի լինի» :
Այս դրվագի հետ կապված Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Ես ասացի րոպեներով, հարցրեք պարոն Ալումյանին՝ որ րոպեին, որ վայրկյանին, ես չեմ կարդացել նման բան: Կա Արտակ Բուդաղյանի առաջին ցուցմունքում, որը տվել է 4.06.2013-ին: Եթե գտնում եք՝ ճիշտ է, որ Լորետա Բարսեղյանը նման բան ասել է, Արտակը ցուցմունքում նաեւ նշել է, որ եղբայրս ասում էր՝ Արտակ, պետք չի, ամեն ինչ նորմալ է: Ինչո՞ւ էր եղբայրը նման բան ասում Արտակ Բուդաղյանին: Եթե ցուցմունքն արժանահավատ է, ուրեմն արժանահավատ է ամբողջը»:

Ըստ Հայկ Ալումյանի, վիճարկելի է, թե որ կողմն է պաշտպանվել, որ կողմը հարձակվել, եթե կրակոցների մեծ մասը Խաչատրյանների կողմից է եղել, 11 կրակոց է հնչել:

Ըստ Ռուբեն Սահակյանի, «Տեսաժապավենը ցույց է տալիս, թե ովքեր են պաշտպանվողները, կարեւոր չի, թե քանի հատ է կրակել: Մեկը կարող է ընդհանրապես չկրակել, բայց իր վարքագիծը խոսում է այն մասին, որ սպառնալիք է տվել եւ դա դրդել է մյուս կողմին, որ 50 անգամ կրակեն»:

Ալումյանը նաեւ պնդում էր, որ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կայացվել է՝ հիմնվելով Խաչատրյանների ցուցմունքների վրա: Ռուբեն Սահակյանը չհամաձայնեց, ասելով, որ որոշումը կայացվել է՝ համակողմանի բոլոր ցուցմունքներն ու փաստերն ուսումնասիրելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30